Հասարակություն

Որ կառույցներն են վերահսկում ճայթրուկների շուկայում անվտանգությունը


Կենցաղային զանազան հրավառություններն ու  կասկածելի ճայթրուկները ներկրումից մինչև սպառում որևէ ստուգման կամ վերահսկողության չեն ենթակվում:

«Ռադիոլուրը» փորձել է պարզել, թե որ գերատեսչության տիրույթում է պայթուցիկների վերահսկողությունը՝ ներկրումից մինչև սպառում: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ իրենք կապ չունեն ոչ դրանց ներմուծման, ոչ էլ վաճառքի հետ:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից էլ փոխանցել են, որ խնդիրը բացառապես Արտակարգ իրավիճակների նախարարության տիրույթում է: Խնդրի մասին բազմիցս բարձրաձայնել է նաև Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը։

Թերևս միակ հստակ պատասխանը, որը նրան հաջողվել է ստանալ Առողջապահության նախարարությունից է: Այստեղից հաստատել  են, որ հրավառությունների և պայթուցիկների գործածությունը վտանգավոր է մարդու առողջության համար: 

Back to top button