Քաղաքական
Վրաստանը պետք է օգտագործի Հայաստանի հնարավորությունները՝ իր արտադրանքը ԵԱՏՄ շուկաներում վաճառելու համար․ Սերժ Սարգսյան


Հայ-վրացական հարաբերությունները օրինակելի են տարածաշրջանի բոլոր երկրների համար։ Թբիլիսիում հյուրընկալելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, ասել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին։ Երկու երկրների նախագահները խոսել են տարբեր ոլորտներում համագործակցության խորացման, հետագա անելիքների մասին։
Սերժ Սարգսյանն իր վրացի գործընկերոջ ասել է, որ Վրաստանը պետք է օգտագործի Հայաստանի հնարավորությունները՝ իր արտադրանքը Եվրասիական տնտեսական միության շուկաներում վաճառելու համար։ Գիորգի Մարգվելաշվիլին իր հերթին ըդգծել է, որ Վրաստանը պատրաստ է բարեկամների հետ կիսել եվրոպական եւ եվրաատլանտյան ինտեգրման օգուտները: