ԿարևորՍպորտ

Ովքեր են Հայաստանի 10 լավագույն մարզիկները

Ավարտվեց 2017 թվականի 10 լավագույն մարզիկների ընտրությունը: Քվեարկությանը մասնակցեցին քաղաքացիները ինչպես նաև մարզական լրագրողներ: Վերջինները տարվա լավագույն մարզիկ են ընտրել աշխարհի չեմպիոն, ըմբիշ Արթուր Ալեքսանյանին: Երկրորդը շախմատի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանն է, իսկ երրորդ հորիզոնականը կիսել են ըմբիշ՝ աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանն ու ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

SMS քվեարկության արդյունքներով Հենրիխ Մխիթարյանը հաղթել է մեծ առավելությամբ ստանալով 6159 ձայն: Արթուր Ալեքսանյանը ստացել է միայն 2857 ձայն:

Երկու քվեարկությունների հանրագումարի արդյունքում 2017 թվականի լավագույն մարզիկ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը: Ալեքսանյանը երկրորդն է, իսկ Լևոն Արոնյանը երրորդը:

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը կարիերայի ընթացքում առաջին անգամ ճանաչվեց Հայաստանի լավագույն մարզիկ: Հիշեցնենք, որ անցյալ տարի լավագույն մարզիկ էր ճանաչվել Արթուր Ալեքսանյանը, իսկ Մխիթարյանն ընդհանրապես տեղ չէր գտել լավագույն տասնյակում:

Այսպիսով 2017 թվականի լավագույն մարզիկների տասնյակն այսպիսի տեսք ունի․

1․Հենրիխ Մխիթարյան՝ ֆուտբոլ

2․ Արթուր Ալեքսանյան՝ ըմբշամարտ

3․ Լևոն Արոնյան շախմատ՝

4․ Գրիգոր Մխիթարյան՝ սամբո

5․ Մաքսիմ Մանուկայն ըմբշամարտ

6․ Հովհանանես Բաչկով՝ բռնցքամարտ

7․ Սիմոն Մարտիրոսյան՝ ծանրամարտ

8․ Էդգար Ստեփանյան՝ հեծանվային սպորտ

9․ Արթուր Թովմասյան՝ մարմնամարզություն

10․ Տիգրան Կրակոսյան՝ սամբո

Back to top button