Հասարակություն

Աստղաբանը կանխատեսում է հանգիստ տարի

2018 թվականի աստղաբանական կանխատեսումներն է ներկայացրել աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը: Հրեղեն աքաղաղից հաջորդ տարվա խորհրդանիշ դեղին շունը կտարբերվի իր հանգստությամբ: Նա աշխարհին խաղաղություն ու ներդաշնակություն կբերի:

Ինչպես ընդունված է՝ աստղերը չեն պարտադրում, այլ միայն հուշում են։ Իսկ մարդիկ էլ ոչ թե պարտավոր են, այլ միայն կարող են հավատալ, կամ չհավատալ աստղերի հուշումներին։

Համաձայն արևելյան օրացույցի՝ 2018 թվականին Կարմիր կրակե աքաղաղն իր գահը հանձնում է Դեղին հողե շանը: Յան էներգիայով լիցքավորված տարին կմեկնարկի փետրվարի 16-ին, իսկ աստղաբանական տարին մարտի 21-ին:  Հրեղեն աքաղաղից դեղին շունը կտարբերվի իր հանգստությամբ:

Նա աշխարհին խաղաղություն ու ներդաշնակություն կբերի: Ներկայացնելով 2018 թվականի հորոսկոպը՝ էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը նշեց, գալիք տարվա գլխավոր նշանը երկվորյակն է, ուստի այս  նշանի տակ ծնվածներն են իշխելու 2018 թվականի ընթացքում:

Գալիք տարվա մետաղն արծաթն է, ուստի էզոթերիկը խորհուրդ է տալիս կամ կրել արծաթյա զարդեր, կամ էլ տունը զարդարել արծաթով: Աստղաբանը անդրադարձավ նաև կենդանակերպի բոլոր նշաններին և հայտնեց, որ շան տարին բարեհաջող է բոլորի համար:

Որքան էլ հասարակությանը հետաքրքիր է իր ապագան և աստղաբանական կանխատեսումները, Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանն ընդհանրապես զարմանում է, թե ինչպես կարելի է լսել ու առավել ևս հավատալ նման կանխատեսումներին: Այդ ամենը գուշակություն է, իսկ դրան հետևելը՝ հետամնացություն՝ «Ռադիլուրի» հետ զրույցում բարկացավ աստղադիտարանի տնօրենը:

Ինչ վերաբերում է աստղերին և դրանց կանխատեսումներին, գիտնականը միանշանակ հայտնեց, որ աստղերի հիման վրա ընդհանրապես հնարավոր չէ գուշակություններ անել։

Back to top button