Միջազգային

Հռոմի պապը ողջ աշխարհի համար խաղաղության պարգև է խնդրել

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սուրբծննդյան ճրագալույցին Վատիկանում հանդես է եկել ավանդական կիրակնօրյա քարոզով։

Հովվապետը խնդրել է «խաղաղության պարգև ողջ աշխարհի համար»։ Ֆրանցիսկոսը նշել է, որ ինտենսիվացնում է իր աղոթները զինված հակամարտությունների պատճառով տառապողների համար։

Կեսգիշերին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի պապը մատուցել է սուրբծննդյան պատարագ, որի ժամանակ կաթոլիկ աշխարհին է դիմել ավանդական սուրբծննդյան ուղերձով՝ կոչ անելով ազատ արձակել բոլոր առևանգված մարդկանց, ներառյալ հոգևորականներին։

Back to top button