Հասարակություն

Ո՞վ պետք է իրականացնի աշխատանքային օրենսդրության խախտումների վերահսկողություն

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմների պարզեցում, աշխատանքային հարաբերությունների ձևավորման նոր՝ ճկուն հիմքերի ապահովում՝ հատկապես գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների համար:

Իսկ ի՞նչ վերահսկողություն է սահմանվելու այդ օրենքի փոփոխությունը կիրառելու համար:

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերով փոխնախարար Թադևոս Ավետիսյանը մանրամասն ներկայացնում է աշխատանքային օրենսգրքում սպասվող փոփոխությունները՝ կետ առ կետ:

Դրանք ականջ են շոյում, խոսում աշխատողի շահերից: Աշխատողի իրավունքի պաշտպանության տեսանկյունից հաճախ շահավետ է ոչ թե օրենք փոխելը, այլ հսկողություն սահմանել այդ օրենքները իրականացնելու համար: Ի՞նչ մեխանիզմներով են հսկողություն իրականցնելու, որպեսզի օրենքը գործի, պետական գերատեսչության ներկայացուցիչը պատասախանում է:

Գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող ասելով՝ հասկանում ենք մինչև 10 աշխատող ունեցող գործատուների: Եթե փոքր ձեռնարկությունների դեպքում հարցը օրենսդրական դաշտում մնում է, ապա այս դեպքում ռիսկային է, որ գործատուի ու աշխատողի հարաբերությունները տեղափոխվեն անձնական դաշտ: Պետք է իրավիճակը ռեալ գնահատել՝ կարծում է աշխատանքային իրավունքի մասնագետ, փաստաբան Հերիքնազ Տիգրանյանը:

Մեր երկում աշխատողներն իրենց իրավունքներին քաջատեղյակ են, իսկ խախտված իրավունքի մասին լռում են տարբեր պատճառներով:

Փոփոխությունները բազմաթիվ են եւ հարկավոր է գտնել աշխատողների եւ գործատուների հարաբերությունների բալանսը՝ կարծում են փորձագետները։

Նոր նախագծով «Ազգ-բանակ» հայեցակարգի շրջանակներում  առաջարկվում է նախապատվության իրավունք հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողների, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքի անդամների համար՝ աշխատավայրում հաստիքների կրճատման դեպքում:

Հաջորդ փոփոխությունը հստակեցվում է օրենսգրքով սահմանված օրական 24 ժամ աշխատաժամանակի ռեժիմի կիրառումը՝ հաշվի առնելով իրավակիրառ  պրակտիկան:

Կարգավորումների պարզեցումն իր հետ կբերի ցանկալի արդյունք՝ համոզված է Թադևոս Ավետիսյանը:

Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը հիմա ՀՀ արդարադատության նախարարությունում է: Հունվարին այն կներկայացվի կառավարությանը։

Back to top button