Մեղրի ԱՏԳ- ն կարող է բարձրացնել Հայաստանի ազգային մրցունակությունը՝ կարծում է տնտեսագետը


«Ի ՞ նչ կտա Մեղրի ազատ տնտեսական գոտին Հայաստանի տնտեսությանը: Մասնագետները միաբերան պնդում են՝ ոչինչ չի տա, եթե Հայաստանը չաշխատի:
2011-ին ընդունվեց «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքը։ Սա ոլորտը կարգավորող հիմնական փաստաթուղթն է: «Ալյանս» ու «Մերիդիան» ազատ տնտեսական գոտիներին այս տարվա մարտի 30-ի կառավարության նիստում ավելացավ ևս մեկը՝ «Սյունիք ազատ տնտեսական գոտի»- ն: Ստեղծվեց «Մեղրի ազատ տնտեսական գոտի« ՓԲԸ-ն և ահա մի քանի օր առաջ հայ-իրանական սահմանին պաշտոնապես բացվեց այս տնտեսական գոտին: Այստեղ գործունեություն ծավալողները կազատվեն ավելացված արժեքի, շահույթի եւ ակցիզային հարկերից, մաքսատուքից։ Այսինքն՝ կգործի միայն եկամտային հարկ:
Նախատեսվում է, որ առաջիկա տարիներին ազատ տնտեսական գոտի մուտք կգործեն 50-70 ընկերություններ, կներդրվի 100-150 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ։ Հայաստանը կամուրջ կդառնա Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև. սրա մասին բազմիցս են հայտարարում հայ պաշտոնյաները: Ասվածի հիմքում հենց այս ազատ տնտեսական գոտու գործունեությունն է: Հայաստանը նախատեսում է ակտիվացնել նաև առևտրաշրջանառությունը Իրանի հետ:
Տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը կարևորում է տնտեսական գոտու բացումը։ Սա բացառիկ հնարավորություն է բարձրացնելու մեր ազգային մրցունակությունը՝ ասում է զրուցակիցս:


Կառավարությունում Մեղրիի ազատ տնտեսական գոտու առաջին փուլի աշխատանքները ավարտված են: Վերջին նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց համակարգված միջոցներ ձեռնարկել համապատասխան աշխատանքների երկրորդ փուլը հնարավորինս սեղմ ժամկետում ավարտին հասցնելու համար: