Սպորտ
Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել


«Այնքան հպարտ եմ հերթական անգամ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ ընտրվելու կապակցությամբ: Շնորհակալություն անկեղծ սիրո և աջակցության համար: Այնքան հուզիչ է, երբ տեսնում եմ հայկական եռագույնն այնտեղ, որտեղ լինում եմ: Հուսով եմ, որ գալիք տարին բարգավաճ կլինի մեր երկրի և ազգային հավաքականի համար»,- գրել է Մխիթարյանը:
Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 8-րդ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: