Մշակույթ

Համազգային թատրոնը նոր տնօրեն ունի

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն է նշանակվել Վիգեն Չալդրանյանը:
Վիգեն Չալդրանյանը ծնվել է 1956 թվականի հունվարի 4-ին՝ Երևանում:

1975-ին ընդունվել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ, սովորել դերասանական, ապա նաև ռեժիսուրայի բաժիններում: Ուսումը շարունակել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժնում:

Երկու տասնյակից ավելի ֆիլմերի և չորս բեմադրության հեղինակ է: Միջազգային կինոփառատոններում արժանացել է բազմաթիվ մրցանակների ու դիպլոմների:
1998-ից մինչև 1999 թվականը պաշտոնավարել է որպես ՀՀ մշակույթի փոխնախարար:
2001-ին պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով:

2007-ից ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ է:
Դասախոսել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում:
Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Back to top button