ԿարևորՔաղաքական

Հայաստանը մերժում է Երուսաղեմի ճանաչումը որպես Իսրայելի մայրաքաղաք

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Թուրքիայի ու Եմենի ներկայացրած բանաձեւը, որով կոչ է արել ԱՄՆ-ին հետ կանգնել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշումից: Բանաձևին կողմ են քվեարկել 128 երկրներ, այդ թվում Հայաստանը, ձեռնպահ՝ 35-ը, իսկ դեմ են եղել ինը երկրներ՝ ԱՄՆ, Իսրայելը, Գվատեմալան, Հոնդուրասը, Մարշալյան կղզիները, Միկրոնեզիան, Նաուրուն, Պալաուն և Տոգոն:


Եմենի և Թուրքիայի ներկայացուցիչների պատրաստած բանաձևի տեքստում նշվում է, որ Երուսաղեմի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների արդյունքում և կոչ է արվում բոլոր պետությունների չտեղակայել իրենց դեսպանատները Սուրբ քաղաքում:

Մինչ այդ շեշտվում է, որ ճանաչման ցանկացած այլ քայլ կդիտարկվի առոչինչ:

Back to top button