Հայաստանը 2018-ին եւս պետք է փորձի ապահովել հավասարակշռություն համաշխարհային հիմնական բեւեռների միջեւ


Միջազգային և անվտանգության հարցերով հայկական ինստիտուտում այսօր քննարկվել է անցնող տարվա արտաքին, ներքին քաղաքական վիճակը:
Հիմնականում շեշտադրվել է Հայաստան-Իրան համագործակցության ակտիվացումը, հայ-թուրքական արձանագրությունների թեման, նաև նախանշվել եկող տարվա անելիքներն ու ակնկալիքները:
Այսօրվա աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին բավականին աշխույժ է գնահատում տարածաշրջանում Հայաստան-Իրան հարաբերությունները Միջազգային և անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի փորձագետ Արմեն Վարդանյանը: Փոխայցերը ակտիվ էին, ապրանքաշրջանառությունն էլ 10 տոկոսով ավելացել է: Նա դրական զարգացում է ակնկալում եկող տարի Իրանի և ԵԱՏՄ-ի համաձայնագրի հնարավոր առկայության պայմաններում։ Այն նոր հեռանկար կբացի Հայաստանի համար՝ ասում է.
«Կարևոր էր Մեղրիում օրերս բացված ազատ առևտրի գոտին: Հույս ունի որ եկող տարի»:
Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն էլ ենթադրում է, որ ակնկալիքներ կան նաեւ եկող տարվա փետրվարին Իրանի արտգործնախարարի Հայաստան սպասվող այցից։ Խոսքը նախեւառաջ Մեղրիի ՀԷԿ-երի կառուցման մասին:
«Ընթացքում կխոսվի Իրանի Մեղրիի 2 ՀԷԿ երի մասին վերջնական՝ Հայաստանի և Իրանի կողմում»:
ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի գոյությունը, ըստ նրա, ավելի տեսանելի կդարձնի ՀՀ-ն աշխարհին, ինչն էլ կնպաստի ներդրումների ավելացմանն ու տուրիզմի զարգացմանը:
Հայ- իրանական հարաբերությունների զարգացման ֆոնին հայ- թուրքական հարաբերությունների ապագային նկատմամբ հոռետեսությունը փորձագետների մոտ ակնհայտ է։ Ավելին՝ Թուրքիայի կողմից Վրաստանում ներկայության մեծացումը, ինչպես նաեւ Կարս- Թբիլիսի- Բաքու երկաթգծի շահագործումը լուրջ մարտահրավեր է հատկապես ջավախահայության համար։
Արտակ Մարտիրոսյանը Վրաստանում հայաթափման խնդրի վրա է ուշադրություն հրավիրում։
«Իսլամական տարրն է ակտիվանում»:
Թուրքագետ Հայկ Գաբրիելյանն էլ զգուշության կոչ է անում և հորդորում է Հայաստանի իշխանություններին շտապել Հյուսիս-Հարավ նախագծի իրագործման հարցում:
Սա առավել է կարեւորվում նաեւ, քանի որ գերտերություններն այսօր ավելի կարևոր հարցերի են այսօր ուշադրություն դարձնում և դժվար թե ճնշում գործադրեն Անկարայի վրա հայ- թուրքական արձանագրությունները վավերացնելու համար:
Քաղաքագետ, Հանրային ռադիոյի «Ստատուս քվո» հաղորդաշարի հեղինակ Գևորգ Մելիքյանի խոսքով՝ արձանագրությունները մեռած էին հենց ստորագրման պահից, քանի որ Թուրքիան նախապայման էր դարձրել ղարաբաղյան խնդիրը:
Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանն էլ ճիշտ է գնահատում Սերժ Սարգսյանի որոշումը արձանագրությունների առումով, իսկ անցնող տարին որակում մեղմ հաջողված արտաքին քաղաքականության համար:
Ըստ նրա՝ ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափը համագործակցության հարմար հարթակ է եւ Հայաստանը 2018- ին եւս պետք է փորձի ապահովի հավասարակշռություն համաշխարհային հիմնական բեւեռների միջեւ։