Նադեժդա Բենկլյան՝ Վրաստանում միակ կին օդաչուն


Վրաստանում միակ կին օդաչուն` Նադեժդա Բենկլյանը, արդեն վեց ամիս թռիչքներ է կատարում, երկնքում եղել է 600 ժամ։
Բենկլյանը 14 տարեկանում է որոշել օդաչու դառնալ, երբ ավիատոր հայրը նրան օդաչուների կաբինայում թուլ է տվել մի ողջ թռիչքի ընթացքում ծանոթանալ, թե ինչպես է կառավարվում ինքնաթիռը։
«Ռադիոլուրը» Վրաստանի միակ կին օդաչուին հանդիպել է Թբիլիսիի միջազգային օդանավակայանում, երբ թռիչքից առաջ նա ստուգում էր ինքնաթիռը․․․
Թռիչքից առաջ հրամանատարի հետ Նադիան ստուգում է Embraer ինքնաթիռը, որով թռիչքներ է կատարում արդեն 6 ամիս։ Նա օդաչուների համար նախատեսված խցիկում (կաբինայում) է տեղավորում քարտեզներով լեցուն հաստափոր այն գրքերը, որոնք անհրաժեշտ են յուրաքանչուր օդաչուի արտակարգ դեպքերում այլ օդանավակայաններում վայրէջք կատարելու համար։ Նա «Ռադիոլուրին» պատմում է, թե ինչպես է օդանավը նախապատրաստում թռիչքի:
Ծնողները նույնիսկ երկրորդ կուրսում փորձեցին փոխել ֆակուլտետը, սակայն դասախոսների հետ հանդիպումից հետո հրաժարվեցին այդ մտադրությունից։ Նադյան գերազանցությամբ ավարտելով ավիացիոն ակադեմիան, ուսանողական տարիներին Թելավիի օդանավակայանից գրանցած հաջող թռիչքներով աշխատանքի անցավ Վրաստանի ազգային ավիափոխադրող ընկերությունում՝ georgian airways-ում։
Ասում է՝ վայրէջքը թռիչքի ամենակարևոր մասը չէ, գլխավորն այն է, որ ինքնաթիռն այդ պահին հասնի անվտանգ, առանց խախտումների․
Embraer-ից հետո նա որոշել է վարել Boing մեծ օդանավեր, դառնալ ինքնաթիռի հրամանատար։
«Այսօր դա իմ գլխավոր ձգտումն է, ինչին նպատակաուղղված գնում եմ։ Գիտեմ, որ դա սարերի հետևում չէ»։
Վրաստանի միակ կին օդաչուն ծնվել է Վրաստանի Բորժոմի քաղաքում, ռուսական կրթություն է ստացել։ Ասում է՝ տանը տատիկն ու պապիկը հայերեն են խոսում, որ ինքը չմոռանա։ Վերջում, թռիչքից րոպեներ առաջ, բարեմաղթանք հղեց հայերենով.
«Շնորհավորում եմ Նոր տարին, ցանկանում անվտանգ թռիչքներ»։