Նոր հնարավորություն` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար


Նոր հնարավորություն քարոզչական դաշտում՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար և ոչ միայն: ԵՊՀ հայագիտության ինստիտուտը հրապարակել է «Օսմաներենի դասագիրք» ու «Հայոց ցեղասպանություն» անգլալեզու ատլաս: Դասագիրքը նոր փաստաթղթեր ուսումնասիրելու հանարվորություն կտա, իսկ ատլասը միջազգային հանրությանը ճշգրիտ տեղեկատվություն կմատուցի:
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտն այսօր ներկայացրել է իր հրատարակած «Օսմաներենի դասագիրք»-ն ու «Հայոց ցեղասպանություն» ատլասը։ Տարիների աշխատանքը արդյունք է տվել։ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանի խոսքով՝ դասագիրքը կրթական ու ակադեմիական շրջանակների համար է նախատեսված եւ հնարավորություն կտա Հայոց ցեղասպանության մասին նոր փաստաթղթերի ուսումնասիրություններ իրականացնել։
Ատլասն անգլալեզու լարանի համար է նախատեսված: Այն կազմվել է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի, մասնավորապես Բաբկեն Հարությունյանի անվան Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիայի կողմից, որի ղեկավար Վարդան Մխիթարյանի խոսքով, սա հնարավորություն է տալիս նպաստելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը։ Ատլասում ներկայացվում է հայերի դերը Օսմանյան կայսրությունում և թե ինչ հեղինակություն ու արժեք են ունեցել հայերն այս ժամանակ:
«Օսմաներենի դասագրքի» առանձնահատկությունն այն է, որ կազմվել է հայերի կողմից։ Սրանով ապացուցվում է, որ սին են այն պնդումները, թե Հայաստանում օսմանագետներ չկան՝ ասում է ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը: Այն կազմել են ԵՊՀ հայագիտության ինստիտուտի հայ-օսմանական առնչությունների բաժնի աշխատակիցները:
Ի դեպ՝ նոր հրապարակված ատլասը տարածվելու է համացանցի՝ armin.am, armeniansgenocide.am կայքի միջոցով: