ԿարևորՔաղաքական

Սերժ Սարգսյանը ելույթ կունենա ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում

Հունվարի 22-ից 26-ը Ստրասբուրգում կանցկացվի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որում ԵԽԽՎ-ն պետք է ընտրի նոր նախագահ, մարդու իրավունքների նոր հանձնակատար, ինչպես նաև ՄԻԵԴ դատավոր: Այս մասին տեղեկանում ենք ԵԽ կայքից: 

Վեհաժողովում ելույթով հանդես կգան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Դանիայի արքայադուստր Մերին, Դանիայի ԱԳ նախարարը՝ որպես ԵԽ նախարարների կոմիտեում նախագահող, ինչպես նաև Դանիայի վարչապետն ու Ավստրիայի նախագահը:

Ձմեռային նստաշրջանում ելույթ կունենա ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մյուժնիեկսն էլ վերջին անգամ կներկայացնի 2017թ.-ի իր գործունեության զեկույցը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ստրասբուրգ էր այցելել ու ԵԽԽՎ-ում ելույթ ունեցել 2013թ.-ի հոկտեմբերին, երբ Հայաստանը նախագահում էր ԵԽ նախարարների կոմիտեում:

Back to top button