Հասարակություն
Ցուցահանդես՝ նվիրված Գարեգին Հովսեփյանի ծննդյան 150-ամյակին


Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ
Արցախում սկսվել են Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Հովսեփյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումները: Ծննդով արցախցի ճանաչված հոգեւորականի, ականավոր հայագետի եւ մանկավարժին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքը սկսվել է Գանձասարում. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ու Մայր Աթոռի հոգեւորականները այդ առթիվ ուխտագնացություն են կազմակերպել Մաղավուզ, որտեղ ուղիղ 150 տարի առաջ ծնվել է մեր ժողովրդի ականավոր զավակը: