

«Ելք» դաշինքում դեռևս սպասում են իրենց առաջադրած նախագահի թեկնածությունը պաշտպանել-չպատաշտպանելու մասին խորհրդարանական ընդդիմադիր մյուս ուժի արձագանքին:
«Ծառուկյան» դաշինքը «Ելք»-ի պաշտոնական նամակը ստացել է, բայց այն առայժմ չի քննարկել: Խորհրդարանական 4 խմբակցություններից «Ելք» –ն առաջինն ու առայժմ միակն է, որ ներկայացրել է նախագհի իր թեկնածուին:
Կկարողանա նաև առաջադրել այդ թեկնածությունը՝ կախված է Ծառուկյան դաշինքի արձագանքից: Վերջնական պատասխաններ առայժմ չկան, բայց գործընթացը նորից առաջին պլան է բերել «ով է ավելի ընդդիմադիր» հարցը:
«Ծառուկյան» դաշինքում չեն հասկանում թիվ մեկ ընդդիմադիր ուժ լինելու մրցավազքքը: Չեն հասկանում նաև «Ելք»-ի թաքնված ակնարկը, թե՝ եթե ընդդիմադիր են, ապա կաջակցեն իրենց նախաձեռնությանը:
«Ծառուկյան դաշինքը դրանով չէ, որ պետք է ապացուցի իր ընդդիմադիր լինելը»:
Խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը հիշեցնում է՝ «Ծառուկյան» դաշինքի ընդդիմադիր լինելն ամրագրված է օրենքով. խմբակցությունը կառավարության մաս չէ, հետևաբար ընդդիմադիր է:
«Հիմա այս կամ այն նախագծին քվերակելով չի որոշվում՝ ընդդիմադիր ես թե ոչ: բազմաթիվ նախագծերի Ելքը կողմ է քվերակել, բայց մենք մեզ թույլ չենք տվել այդ մասով վիճարկել նրանց ընդդիմադիր լինելը: Այդ նույն տրամաբանությամբ Ելքը պետք է նախատեսի, որ Ծառուկյան դաշինքն էլ կարող է իր թեկնածուն ունենալ»:
Ոչ թե ունի, այլ կարող է ունենալ: Գևորգ Պետրոսյնանն ասում է՝ այս պահին դեռ չգիտեն՝ սեփական թեկնածու կառաջադրեն, թե ոչ: Չեն բացառում, որ եթե չառաջադրեն էլ , կարող է Ելքի թեկնածուի առաջադարդրմանը չաջակցեն: սա ենթադրություն է, իսկ վերջնական պատասխան առայժմ չունեն: Ելքը, հիշեցնեմ, ապրիլին սպասվող նախագահի ընտրություններին առաջարկել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը:
Բայց քանի որ հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը՝ այսինքն 26 պատգամավոր, 9 հոգանոց Ելքին անհրաժեշտ է Ծառուկյան դաշինքի աջակցությունը, ինչն էլ նրանցից ակնկալում են:
«Ոչ ոք զրկված չէ ակնկալիք ունենալու հնրավարությունից, բայց նման դեպքերում եթե խոսքը վերաբերում է վբանակցություններին, ապա հարցը պետք է դիտարկվի երկուստեք՝ իսկ իրենք ճշտել են թե մենք թեկնածու ունենք թե ոչ, որովհետև մի կողմը ներկայացնի իր թեկնածուին և ամբողջ բանակցությունները գծի միայն մեկ թեկնածուի շուրջ, սա, կարծում եմ, արդար մոտեցում չէ»:
«Ելք»-ում «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների այս և նման այլ դիտարկումներն առայժմ ցավագին չեն ընկալում: Խմբակցությունից Արամ Սարգսյանը հորդորում է, ոերկու ուժերին չհակադրել:
«Մենք մեր հայտը ներկայացրել ենք ոչ թե առանձին կուսակցությանը , այլ հանրությանը: Այդ խմբակցությանն ընդամնեը ասել ենք, որ մենք թեկնածու ունենք, խնդրում ենք դիտարկեք նրա թեկնածությունը, մնացածը ձեր որոշելիքն է: Այստեղ փորձել հակադրություն գտնել, մեր ու Ծառուկյան դաշինքի մեջ, ճիշտ չէ: Սխալ է մեզ ու նրանց հակադրելը»:
2018 թվականին հանրապետության նախագահը կընտրվի Ազգային ժողովի կողմից, ըստ 2015-ին փոփոխված Սահմանադրության՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդով:
Խորհրդարանական 4 խմբակցություններից Ելք-ն առաջինն ու առայժմ միակն է, որ ներկայացրել է նախագահի իր թեկնածուին: Կկարողանա նաև առաջադրել այդ թեկնածությունը, կախված է Ծառուկյան դաշինքի արձագանքից: