Հասարակություն

Աղքատությանն ու գնաճը

Աղքատության և գնաճի թեման այսօր քննարկման առարկա է դարձել  ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի և Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանի միջև։

Ըստ վիճակագրության՝ Հայաստանում 250 հազար ընտանիք աղքատ է՝ ասում է դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը՝ եզրակացնելով՝ այս թիվը նշանակում է, որ մոտավորապես Հայաստանում 1 մլն աղքատ մարդ կա։ Երբ նման պայմաններում դեռ մի բան էլ գնաճ է գրանցվում, ի՞նչ է արվում վիճակը շտկելու համար՝ ասում է:

«Բա կարելի է ասել, թե գնաճ չկա: Եթե սանրը էժանացել է 10 դրամով, դա չի նշանակում, թե հավասարակշռություն կա»:

Արամ Գասպարի Սարգսյանի հարցի հասցեատերը ԱԺ հանրապետական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն է։

Պատգամավորն անմիջապես հիշեցրեց, որ Արամ Սարգսյանն էլ է ժամանակին կառավարման համակարգում եղել: Հետո արդեն խոսեց բազմաթիվ սոցիալական ծրագրեի մասին՝ ասելով, թե դրանք իրականացվում են բնակչության սոցիալական բեռը թեթևացնելու համար:

 

Զգո՞ւմ է արդյոք Ռուզաննա Մուրադյանը պարենային շուկայում արձանագրված գնաճը ամենօրյա գնումների ժամանակ։

Հարցին հանրապետական պատգամավորը դրական պատասխան է տալիս, բայց նաև հույս հայտնում, որ տոներից հետո գները կիջնեն, ինչպես լինում է ամեն տարի Ամանորից հետո:

Back to top button