Հասարակություն

«Արմենպրես»-ը 99 տարեկան է

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, լրանում է հայկական առաջին՝ «Արմենպրես» լրատվական գործակալության հիմնադրման 99-ամյակը: «Արմենպրես»-ը հիմնադրվել Է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին, երբ Հայաստանի առաջին հանրապետության Ազգային Խորհրդի որոշմամբ ստեղծվեց նախադեպը չունեցող պետական լրատվական` Հայկական հեռագրական գործակալությունը:

Ներկայումս «Արմենպրես» լրատվական գործակալությունը գործում է որպես փակ բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը տնօրինում է Հայաստանի Հանրապետությունը:
Գործակալությունն ամենահինն է Հայաստանում: Ներկա դրությամբ այն թողարկում է տասնմեկ լրատվական ժապավեն` պաշտոնական, քաղաքական, տնտեսական, հասարակական, մարզային, տարածաշրջանային, միջազգային, մշակութային, մարզական, հարցազրույցներ, ֆոտո նորություններ:

Հանրային Ռադիոն միանում է՝ ավագ գործընկերոջ տարեդարձի առթիվ հնչող բոլոր շնորհավորանքներին ու բարեմաղթանքներին և ցանկանում ստեղծագործական նորանոր հաջողություններ:

Back to top button