Հասարակություն
Բանկից խոշոր գումար հափշտակելու համար հետախուզվողը հայտնաբերվել է Վրաստանի տարածքում


Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների և Վրաստանի ներքին գործերի նախարարության գործընկերների փոխգործակցության արդյունքում դեկտեմբերի 17-ին Վրաստանի տարածքում հայտնաբերել է Պյոտր Ցիգանկովը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Ցիգանկովը հետախուզվում էր հոկտեմբերի 9-ին Երևանի Սայաթ-Նովայի փողոցում գործող «Կոնվերսբանկի» մասնաճյուղից ավազակային հարձակմամբ խոշոր չափի գումար հափշտակելու համար։
Վրաց գործընկերների հետ քննարկվում է նրան Հայաստան տեղափոխելու ընթացակարգը: