ԿարևորՔաղաքական

Շփման գծում զոհերը պետք է բացառվեն․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)

«Իմ տեսլականը հետևյալն է. շփման գծում պետք է հանդարտություն տիրի: Զոհերը պետք է բացառվեն: Այս մարդաորսը, որը կա այսօր, պետք է բացառվի: Դա կստեղծի որոշակի մթնոլորտ ու փոխվստահություն: Փոխվստահությունը գալիս է այնտեղից, երբ սկսում ես կատարել նախօրերին ձեռք բերված պայմանավորվածությունները: Եթե պայմանավորվածությունները չես կատարում մեկ անգամ, անվստահության որդը սկսում է կրծել:  Անվստահության մթնոլորտ  պետք է վերացնել, որ դրանից հետո հանդարտ մթնոլորտում բանակցությունները շարունակվեն», այս մասին «Արմենիա» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Անդրադառնալով Ռուսաստանի Արտգործնախարար Սերգեյ Լավրովի տարածաշրջան կատարած վերջին այցին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է․ «ՌԴ Արտգործնախարարը համոզված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո է հնարավոր կարգավորել Ղարաբաղյան հիմնախնդիրը և առաջարկված սկզբունքները միակն են, որ հնարավորություն են տալիս լուծելու կոնֆլիկտը»։

Նախագահն ընդգծել է, որ Սերգեյ Լավրովը որևէ նոր հայեցակարգային մոտեցում կամ առաջարկ չի ներկայացրել. «Ղարաբաղի մասով, նորից եմ ասում, ինչ-որ կար Լավրովն ասուլիսի ընթացքում ասեց»,-հավելել է նախագահ Սարգսյանը:

Back to top button