Մշակույթ

Հայաստանի առաջին կինոթանգարանի առաջին խորհրդանշական նմուշները


Կինոթանգարան ստեղծելու մշակույթի գործիչների  տարիների երազանքը կամաց-կամաց դառնում  է իրականություն: Առաջիկա  տարիներին  կավարտվեն շինարարական աշխատանքները:

Սակայն մինչ թանգարանի բացումը՝  կինոաշխարհի ներկայացուցիչներն  իրենց անձնական արխիվից առաջին խորհրդանշական նմուշներն են նվիրաբերել՝ հայկական կինոյում օգտագործված  բացառիկ իրեր, հայկական կինոֆիլմերի ստեղծմանը «մասնակցած» տեխնիկա, արխիվային եզակի նյութեր:

 

33 տարի կինոաշխարհում   կոփված  հնչյունային ռեժիսոր, այժմ կինոճարտարագետ  Սաթիկ Ստեփանյանը մեծ ուրախությամբ ու  տանտիրոջ կարգավիճակով «Ռադիոլուր»-ին ներկայացնում է Հայաստանում առաջին կինոթանգարանի առաջին խորհրդանշական նմուշները՝ Ֆիլմերի համար գրված երաժշտության ձեռագիր նոտաներ,  30-ական թվականներից հետո նկարահանված ֆիլմերի կինոխցիկներ, լուսավորման տեխնիկա, կինոժապավեններ,  ֆոտոխցիկներ…

Սաթիկ Ստեփանյանը խորը հոգոց է հանում, երբ ներկայացնում է պատերազմի թոհուբոհով անցած կինոժապավենների արկղիկը։ Հուշերը շատ են այստեղ՝ ասում է: Իսկ Խորհրդային Միության շրջանի հայկական ամենավերջին՝ «Որտե՞ղ էիր մարդ Աստծո» ֆիլմի 5 սերիաների տպագիր սցենարները թերթելով՝ ասում է.

Եղածը հավաքագրել են մոտ 10 օրում։ Համալրումների ակնկալիքներ զրուցակիցս ունի։ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը  կինոյի ժառանգությունը հավաքագրումը  որակեց կինոյի շարունակականության և ապագայի  երաշխիք:


Այս թանգարանը որոշ ժամանակ անց դառնալու է աշխարհում մեր այցեքարտը՝ վստահեցրեց:

«Սա կարծում ենք, որ լինելու է  մեր թանգարանային աշխարհի լավագույն թանգարաններից մեկը՝ ամենահաճախելի թանգարաններից մեկն ու ամենասիրելի վայրերից մեկը»:

Կինեմատոգրաֆիստների միության շենքում մոտ երկու տարի հետո բացվող թանգարանը  զբոսաշրջիկների և տեղացի հյուրերի համար կլինի  հետաքրքիր վայր։ Միության նախագահ Հարություն Խաչատրյանի գնահատականն է:

Թանգարանում պահ տրվող կինոյի ժառանգությունն առավել հետաքրքիր դարձնելու համար հյուրերին կմատուցեն մեդիա ցուցադրությամբ: Ի վերջո, հայկական կինոն տեղ հասցնելու մեր երազանքը կշարունակենք, ասում է:


Հայ կինոյի պատմության մասին խոսող իրերի  թանգարանի գաղափարի հեղինակները սպասում են նաեւ կինոյի մարդկանցից նմուշներ թանգարանի համար։

Back to top button