Քաղաքական

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստան կայցելի

Հրապարակված՝ 13.41
լրացված՝ 18.02

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմյուլլերը Հայաստան կայցելի: Այս մասին այսօր ՆԱՏՕ-ի շաբաթվա մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՆԱՏՕ-ի Հարավային Կովկասում կապերի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոզարիա Փուգլիսը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կհանդիպի նախագահի, պաշտպանության նախարարի եւ ԱԳ նախարարի հետ:

Փուգլիսի խոսքով՝ ՆԱՏՕ-ի առաջիկա շաբաթը կոչված է ցույց տալու հարաբերությունների համագործակցության ամբողջ սպեկտրը: Նա միաժամանակ հայկական կողմին շնորհակալություն հայտնեց Աֆղանստանում եւ Կոսովոյում խաղաղապահ առաքելություններին ակտիվորեն մասնակցելու համար: «Հաշվի առնելով, որ Հայաստանը փոքր ազգ է, սա մեծ ավանդ է»,- ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը:

Back to top button