Նոր սերունդը ավելի գրագետ է. եզդի ուսուցիչներ


Ազգությամբ եզդի ավելի քան 30 ուսուցիչներ ստացել են մայրենի լեզվի վերապատրաստման դասընթացների մասին փաստող վկայականներ:
ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտում անցկացվող դասընթացները ոչ միայն ուսուցիչների վերապատրաստման, այլև փորձի փոխանակման լավագույն հարթակն է՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատել է դասընթացների ղեկավար Հասան Թամոյանը:
Արդեն ավանդական դարձած դասընթացների շնորհիվ երեխաներն առավել գրաճանաչ կդառնան և կպահպանեն սեփական ինքնությունը:
Հայաստանի 50-ից ավելի բնակավայրերում դասավանդում են նաև եզդիերեն լեզու եւ գրականություն: Առավել արդյունավետ դասընթացներ կազմակերպելու նպատակով՝ եզդի ուսուցիչները պարբերաբար մասնակցում են վերապատրաստման դասընթացների:
Կրթության ազգային ինստիտուտում անցկացվող մեկշաբաթյա դասընթացները ոչ միայն ուսուցիչների վերապատրաստման, այլև փորձի փոխանակման լավագույն հարթակ են։ Ի վերջո՝ մեկ հարկի տակ են հավաքվում տարբեր համայնքերի ուսուցիչներ՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է ՀՀ վաստակավոր լրագրող, 1-12-րդ դասարանի «Եզդիերեն լեզվի և գրականության» դասագրքի համահեղինակ, եզդի ուսուցիչների վերապատրաստման դասընթացների ղեկավար Հասան Թամոյանը:
Գիտակցելով այս կարևոր առաքելությունը՝ դասընթացներին մասնակցում են անգամ ամենահեռավոր մարզերի ուսուցիչները: Ի վերջո ոչ բոլոր եզդիներին է նման հնարավորություն տրված ուսանել և ուսուցանել մայրենի լեզուն և ազգային մշակույթը: