Տնտեսական

Արեւային էլեկտրակայան՝ ամենաարեւոտ մարզում


Այսօր Արմավիրի մարզի Շենիկ համայնքի տարածքում վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցել է «Գրին էներջի» արևային կայանի բացմանը:

Այն արևային 2-րդ կայանն է, որի արտադրած էներգիան փոխանցվելու է հայկական էլեկտրական ցանցերի բաշխիչ կայաններին:

Արևային կայանի կառուցման համար ներդրվել է շուրջ 800 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, դրվածքային հզորությունը մեկ մեգավատ է:

 

Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածքում «Գրին էներջի» կամ թարգմանաբար կանաչ էնէրգիա արևային կայանը կառուցվել է 3.5 ամսում, որտեղ ներդրվել է հենց  Բաղրամյանի շինարարական ներուժը: Արևային կայանների ստեղծումը   էլեկտրաէներգիայի արտադրության այընտրանաքյին եղանակներից մեկն է: «Գրին էնէրջի» արևային կայանի հիմնադիր Վարդան Վադանյանը ներկայացնում է արևի էներգիան էլեկտրական էներգիայի փոխակերպման եղանակը, որը 42.7դ սակագնով   վաճառվելու է էլեկտրացանցին:

Շենիկ գյուղի վարչական տարածքում 2 հա-ի վրա կառուցվել արևային կայանը ,  17 շարքով տեղադրվել են  3124 արևային վահանակներ, որոնք ժամում արտադրելու են 1 մեգավատ հզորությամբ էլեկտրաէներգիա:

Վերականգնվող էներգետիկայի զարգացմամբ հնարավոր է նվազի էլեկտրաէներգիայի սակագինը, ռադիոլուրի հարցին Վարդան Վարդանյանը դժվարացավ պատասխանել, սակայն նշեց, որ այն նպաստում է  վերականգնվող էներգետիկայի զարգացմանը:

Կայանի կառուցման աշխատանքների խորհրդատու  «Շտիգեն»  ընկերության հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը նշեց,  այս սակագինը սահմանվել է ներդրումների գրավչության առումով, որը տարիներ հետո կարող է ազդել նաև էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցմանը:

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է Շենիկի  «Գրին էնէրջի» արևային կայանի բացմանը և  հիմնադրից հետաքրքվել կայանքի աշխատանքների կազմակերպմամբ:

Տարածքում արևային կայանների կառուցումը լոկալացնում է էլեկտրաէներգիայի արտադրությունն ու նվազեցնում տեղափոխման  կորուստները:

«Գրին էներջիի» հիմնադիր Վարդան Վարդանյանը ծնունդով Բաղրամյանի տարածքից է, վարչապետ կարեն Կարապետյանը հորդորեց նրան  տարածքում ունեցած սեփական հողերի վրա հիմնել  նաև ինտենսիվ այգիներ:

Back to top button