Հասարակություն

Նոր շենքով եւ նոր ներկայացումներ կրկես

Երևանի պետական կրկեսի ճակատագիրը հավանաբար շատերին է մտահոգում: Դեռևս 1962-ին կառուցված շենքը երբեք չէր վերանորոգվել: Պետությունը չէր կարողանում կրկես պահել, իսկ ֆինանսական այլ աջակցություն էլ չկար: Վերջապես տարիներ անց գտնվեցին հովանավորներ:

Նոր շենքը գրեթե պատրաստ է: Կրկեսի սիրահարները հավանաբար  2018 թվականի ավարտին կտեսնեն ոչ միայն շենքային նոր պայմաններով կրկես, այլև նոր ներկայացումներ:

Երևանի պետական կրկեսի ճակատագիրը հավանաբար շատերին է մտահոգում: Արդեն 5 տարի է բոլորս հետևում ենք նոր շենքի կառուցման աշխատանքներին, և կարծես այդ աշխատանքները վերջապես մոտենում են ավարտին: Մնում են շենքի ներքին հարդարման աշխատանքները։ Կրկեսը սակայն միայն շենքը չէ։ Կրկեսը նախևառաջ արտիստներն են՝  նկատում է գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը:

Մինչ կրկեսի նոր շենքը պատրաստ կլինի, անձնակազմը հիմնականում հյուրախաղերի է մեկնում և նոր համարների վրա աշխատում: Հյուրախաղերի են մեկնում նաև կրկեսային կենդանիները: Նրանք ևս կվերադառնան, երբ Երեւանի կրկեսը վերաբացվի: Իսկ այդ օրը սարերի հետևում չէ:

Գեղարվեստական ղեկավարը հայտնում է, որ 2018 թվականի ավարտին կտեսնենք ոչ միայն շենքային նոր պայմաններով, այլև նոր ներկայացումներով կրկես:

Երևանի պետական կրկեսի վերաբացմանը մեծ անհամբերությամբ է սպասում նաև Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը։ Մանկության ամենավառ հիշողությունները  կապված են հենց կրկեսի հետ:

Կրկեսի դերասանուհի Ցողիկ Մինասյանը նոր է վերադարձել մոսկովյան հյուրախաղերից: Դերասանուհին բավականին տևական ժամանակ է աշխատում է շրջիկ կրկեսում, բայց մեծ հույսեր ունի, որ շուտով իր ներկայացումները կտեսնի նաեւ հայ հանդիսատեսը:

Մեր հանդիսատեսը տարբերվում է մյուսներից իր ջերմությամբ՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատեց կրկեսի դերասան Գևորգ Մինասյանը:

Այսպիսով`կարևորը վայրը չէ, կարևորը ցանկությունն ու աշխատասիրությունն է: Կրկեսցիները մեծ համբերություն ունեն, առավել ևս երբ գիտեն, որ շուտով իրենց համար լինելու են աշխատանքային անհամեմատ բարենպաստ պայմաններ: Նոր շենքն բազմաֆունկցիոնալ համալիր է լինելու՝ նոր գործառույթներով:

Իսկ արդյո՞ք կրկեսի դռների բացմանն սպասում են նաեւ փոքրիկները:

Թե Գինեսի ինչ նոր ռեկորդներ կսահմանվեն, ժամանակը ցույց կտա։ Ամեն դեպքում՝ նոր ռեկորդները կլինեն նոր շենքում։ Դե իսկ Երեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավարը վստահ է` անցկացվելիք միջոցառումները հետաքրքիր կլինեն ոչ միայն երեխաների, այլեւ նրանց ծնողների համար:

Back to top button