Սպորտ

IFFHS. Մխիթարյանը` աշխարհի լավագույն խաղարկողների ցանկում

Ֆուտբոլային վիճակագրության և պատմության միջազգային ֆեդերացիան (IFFHS) ներկայացրել է աշխարհի լավագույն 20 խաղարկողների ցուցակը:

Լավագույն խաղարկող է ճանաչվել կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին: Արգենտինացին ստացել է 247 միավոր:

Երկրորդ տեղում գերմանացի Տոնի Կրոսն է: «Արքայական ակումբի» կիսապաշտպանը ստացել է 90 միավոր:

3-րդ և 4-րդ տեղերը կիսում են խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը և բրազիլացի Նեյմարը: Երկուսն էլ ստացել են 81-ական միավոր:

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 3 միավորով կիսում է 16-րդ և 17-րդ տեղերը «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Բլեզ Մատուիդիի հետ:

Back to top button