Հասարակություն

Հատուկ կարիքներով երեխաները սիրո պակաս «Սորս տնակում» չեն զգում

9 տարի առաջ, երբ ծնվեց Մարինա Պարազյանի դուստրը, ծնողներին չէին էլ կարող պատկերացնել, որ 1.5 տարի անց երեխայի մոտ կախտորոշվի Ռետտ համախտանիշը Հայտնաբերման օրվանից ծնողները սկսեցին թակել բժիշկների դռները՝  վերականգնողական կուրսեր  անցնելու համար:

Սակայն ժամանակն ու փորձը տիկին Մարինային հուշեցին, որ Հայաստանում ծառայությունների նոր մոդել ներդնելու կարիք կա, որը թույլ կտա ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար մատչելի կրթություն և վերականգնողական թերապիա ապահովել, իսկ ծնողներին տալ ավելի շատ ազատ ժամանակ իրենց և ընտանիքի մյուս անդամների հոգսերով զբաղվելու համար:

Արդեն բարերաների շնորհիվ բացվեց «ՍՈՐՍ տնակ» զարգացման և ցերեկային խնամքի կենտրոնը. 2017թ.- Փետրվարի 1-ից-կենտրոնը սկսեց գործել Նորք Մարաշ 13փ, 38 տ հասցեում, որտեղ տարեկան 150 երեխա անցնում է անվճար  վերականգնողական թերապիա:

Տվյալ կենտրոնը նախատեսված է միջին և բարդ խնդիրներով հաշմանդամություն ունեցող երեխաների համար, որտեղ իրականացվում են հմտությունների զարգացման, վերականգնողական և խնամքին վերաբերող աշխատանքներ: Երեխաները այցելում են կենտրոն օրը մեջ՝ օրական երկու հերթափոխով:

Յուրաքանչյուր հերթափոխում կա 18-20 երեխա, կենտրոնն օրական սպասարկում է շուրջ 40 երեխայի, որոնցից յուրաքանչյուրն ունի անհատական դայակ: Կենտրոնի շահառու հանդիսացող երեխաները 1,5-12 տարեկան տարիքային խմբում են: Խմբերը բաժանվում են ըստ երեխաների խնդիրների սպեկտրի:

Կենտրոնում առավել շատ ներգրաված են հենաշարժողական խնդիրներով երեխաներ, բայց մեծ տոկոս են կազմում նաեւ մտավոր խնդիրներով, զարգացման խորը հապաղում  կամ աուտիզմ ունեցող երեխաները: Իսկ այդ ընթացքում կենտրոն հաճախող երեխաների  ծնողները  դարձյալ անվճար հիմունքներով սովորում են անգլերեն և կար ու ձև:

Հասմիկ Թահմազյանը,  ում  տղան այս կենտրոնի սանն  է «Ռադիոլուրին» պատմում է, որ այս կենտրոնոմ կա մի չգրված օրենք, բոլորը մանկավարժները առանձնահատուկ կերպով են սիրում երեխաներին։ Ասում է, որ տարեց տարի փոխվում է մարդկանց վերաբերմունքը այս  երեխաների նկատմամբ:

Լոգոպեդ Լիդա Ջուլիկյանը, ով համակարգում է կենտրոնի աշխատանքը, կարեւորում է այն հանգամանքը, որ ցերեկային խնամքի շնորհիվ շատ ծնողներ երեխաներին կարողանում են թողնել ապահով ձեռքերում:

Իսկ ընդհանրապես այս ցերեկային կենտրոնը մի մեծ  ընտանիք է հիշեցնում, որտեղ բոլորը՝ երեխաների ծնողները, բժիշկները, մանկավարժներն ու դայակները  միտված են մեկ գաղափարի շուրջ որքան շատ սեր այնքան խնդիրները կլիեն թեթև:

Back to top button