Քաղաքական

Գնդապետ-լեյտենանտի կոչում՝ հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին

2004թ․ Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի ստացել է գնդապետ- լեյտենանտի կոյում՝ հաղորդում են ադրբեջանական լրատամիջոցները՝ հղում անելով սոցցանցերին։

Ռամիլ Սաֆարովի դատավարությունն անցել է Հունգարիայում։ Դատարանում Սաֆարովի պաշտպանությունը նրա գործողությունների խթան էր համարում Սաֆարովի վրա ղարաբաղյան պատերազմի իրադարձությունների հետքերը։ Դատարանի կողմից անցկացված բժշկական փորձաքննությունը նրան մեղսունակ էր ճանաչել։ Դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ բանտարկության՝ առաջին 30 տարում առանց համաներման իրավունքի։

Դատավորն իր որոշումը բացատրել էր Սաֆարովի կատարած հանցագործության առավել դաժանությամբ և նրանով, որ Սաֆարովն այդպես էլ չէր գիտակցել իր գործողությունները: 2012թ․ օգոստոսի 31-ին Սաֆարովը հանձնվեց Ադրբեջանին՝ հետագա պատիժն այնտեղ կրելու համար։ Նույն օրն նրան ներում շնորհեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նվիրելով բնակարան և կոչումը բարձրացնելով մինչ մայոր՝ ութ տարվա աշխատավարձի վճարումով, որոնք նա անցկացրել էր անազատության մեջ։ Տվյալ որոշումը հանգեցրեց Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների խզման:

Back to top button