Ճամբարակի հիմնախնդիրները՝ երիտասարդների չամուսնանալու պատճառ


Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածքի Մարտունի գյուղում կարիքավոր 13 ընտանիքի «Զարգացման սկզբունքներ» հասարակական կազմակերպությունը 2 տարի առաջ տրամադրել է 13 հղի կով, որոնց ծնած առաջին հորթերը 3 տարի անց փոխանցվելու են այլ կարիքավոր ընտանիքիների:
Գյուղի սոցիալական բեռի թեթևացման նախաձեռնությունը «Զարգացման սկզբունքներ» հասարակական կազմակերպության ծրագրերից մեկն է, որի համար ներդրվել է 25000 ԱՄՆ դոլար: Գյուղում առկա հիմնախնդիրները նաև երիտասարդների չամուսնանալու պատճառ են դարձել:
Մարտունի գյուղի բնակիչներն անհանգստած են գյուղի երիտասարդների ճակատագրով, սոցիալական խնդիրների պատճառով նրանք չեն ամուսնանում: 583 բնակիչ ունեցող գյուղում շուրջ 80 երիտասարդ խուսափում է ընտանիք կազմելուց:
Արդեն 2 տարի Մարտունին դարձել է խորհրդանշական գյուղ և տարբեր հասարակական կազմակերպություններ ներդրումներ են անում՝ գյուղի սոցիալական վիճակը բարելավելու նպատակով: Մարտունիի աշխարհագրական դիրքն ու կլիման հնարավորություն չի տալիս երկրագործությամբ զբաղվելու համար, անասնապահությամբ են զբաղվում, բայց անասուններ ունեցողների թիվը քիչ է:
13 ընտանիքի անասնապահությամբ զբաղվելու ըևնդհանուր ներդրումը 25000 դոլար է: Այդ ընտանիքների համար կազմակերպվում է անասնապահությանը վերաբերող ուսուցողական դասընթացներ, տրվել են անասնաբուժական դեղամիջոցներ:
Զարգացման սկզբունքների նախաձեռնությամբ հաջորդ տարում ևս 13 ընտանիք կունենա խոշոր եղջերավոր անասուն: կազմակերպության հաշվարկներով 3 տարվա ընթացքում մեկ ընտանիքում անասունների թիվը քառապատկվելու է: Գյուղում անասնակերի պակաս չկա, բարձրադիր վայրերի արոտներից խոտը քաղել, հակավորել են ՝ ձմեռն անցկացնելու համար: