Վերլուծական

Տարածաշրջանային զարգացումները՝ Թրամփի ելույթից հետո


Ինչպիսին էր անցնող 2017-ը իրանա-ադրբեջանական ու ադրբեջանա-թուրքական հարաբերությւններում: Փորձագետները վկայում են, որ այս երկրներում ընկալումները՝ ըստ մամուլի հրապարակումների, խիստ տարբերվում են:

Եթե Բաքուն շեշտադրում է դրական զարգացումները Իրանի հետ հարաբերություններում, ապա Թեհրանը, Բաքվի քաղաքականությունը բոլորովին չի գովերգում, ավելին, մամուլում հրապարակվում են հարցազրույցներ, որոնք ցնցման մեջ են գցում Բաքվին:


Ղազվին
ՌեշտԱստարա երկաթգծի կառուցմամբ Բաքուն կկարողանա ազդել Իրանի վրա, և այդ առումով տարին հաջող  է թվում՝ ազդարարում են ադրբեջանական աղբյուրները։ Մինչդեռ Իրանում իրանա- ադրբեջանական հարաբերությունները բացասական են որակում։ Իրանում հատկապես սուր են ընկալում Ադրբեջանի պաշտպանության նախարարի այցը Իսրայել։ Թեհրանը նաեւ մտահոգված է Ադրբեջանում շիաների ձերբակալություններով։

Երկու երկրների միջեւ նկատվող հակասությունների պարագայում Բաքվի համար իրական հարված էր իրանական թերթում Արցախի արտգործնախարարի հարցազրույցը։ Իրանագետ Արտյոմ Տոնոյանը շեշտում է՝ հարցազրույցում հստակ մեսիջներ կային.

«Ձևակերպումները՝ ԼՂՀ, Արցախի հանրապետություն ցույց է տալիս, որ լեգիտիմացնում է Արցախի հանրապետությունը»:

Ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյան էլ, խոսելով թուրքադրբեջանական հարաբերությունների մասին, ընդգծում է, որ թեև Անկարան ղարաբաղյան խնդիրը բաց վերք է համարում, բայց սահմանափակվում է լոկ հայտարարություններով։ ճիշտ է՝ անցնող տարում այս երկրների միջև  զարգացումներ գրանցվեցին ռազմական ոլորտում, սակայն քաղաքական հարթությունում պատկերն այլ է:

Երուսաղեմի  ճանաչման մասին Թրամփի հայտարարությունից  հետո այսօր այլևս բոլորովին այլ իրողություն է և անհեռատեսություն կլինի վերլուծել մեր տարածաշրջանում զարգացումները՝ առանց հաշվի առնելու այս իրողությունը։ Այն չի կարող չազդել իրանա-ադրբեջանական հարաբերությունների վրա, թեկուզ եւ այն պատճառով, որ Իսրայելը զինում է Բաքվին։

Քանի որ Ադրբեջանը տնտեսական ոլորտում նոր նախագծեր է սկսել Իրանի հետ, ստիպված կլինի կողմնորոշվել, թե որ ուղղությամբ է գնալու։ Այստեղ չպետք է մոռանալ նաեւ Թուրքիայի գործոնը՝ շեշտում է ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը.

«Թուրքիան Ադրբեջանին մի ցեխի մեջ է ներքաշում, որից դուրս գալը շատ դժվար կլինի»:

 

ԱՄՆ նախագահի կողմից հայտարարությունը դեռ նոր է արվել, ինչը նշանակում է, որ զարգացումները դեռ առջևում են։ Այնպես որ եկող տարին  լարված կլինի, այն խոստանում է լինել լուրջ փոփոխությունների տարի։ 

Back to top button