Մշակույթ

Ֆրանսիացի լուսանկարիչը հայկական մշակույթին ուզում է հայերենով ծանոթանալ

Գիտենք, որ հայերեն սովորում են շատ լեզվաբաններ ու պատմաբաններ, որոնց հետաքրքրում է հին աշխարհն ու նրա իմաստնությունները, շատ աղբյուրներ պահպանվել են միայն հայերենով։ Սակայն հայերենը հետաքրքիր է նաեւ ներկայով ու ապագայով ապրող շատ արտասահմանցիների համար։ Դրանցից մեկի մասին է «Ռադիոլուրի» ռեպորտաժը։

 

Ազգությամբ ուկրաինուհի, մշակույթով՝ ֆրանսիացի, 38- ամյա Լադա Վեսնան 18 տարեկանից ապրում է Փարիզում: Նորաձևության մայրաքաղաքի լուսանկարչական շրջանակներում հայտնի է իր առանձնահատուկ ոճով։

Լադան Հայաստանի եւ մեր պատմության մասին իմացել է իր հայ գործընկերներից իմացավ, հետո որոշել՝ սովորել հայերեն՝ հայկական մշակույթն անմիջականորեն ճանաչելու նպատակով։

Ամեն բան դեռ նոր է սկսվել, չի հուսահատվում՝ ասում է հայերեն սկսնակ սովորողը: Փորձում է հաղթահարել լեզվական դժվարությունները:

Հայերեն Լադային օգնում է սովորել Լիանա Մարգարյանը: Մեր բանասեր հայրենակցուհին, որը բնակություն է հաստատել Փարիզում, անակնկալի է եկել, երբ խնդրել են հայերեն սովորեցնել Լադային:

Լադան ընդունակ է՝ ասում է  Լիանան: Լուսանկարչուհին գիտի 6 օտար լեզու, նաև մանկավարժական փորձս է ինձ օգնում՝ ոգևորված պատմում է Լիանան:

Ուսուցիչ- ուսանող հարաբերություններում Լիանան ցանկանում է հայերենի միջոցով Լադային ծանոթացնել Հայաստանին։ Ու նաեւ այս դասերի ընթացքում հայրենիքի կարոտն առնել։

Back to top button