Մեր երկրի ամենամեծ աժեքը մարդն է, ում չի փոխարինի ոչ մի բուկլետ


Ամանորին ընդառաջ աշխուժանում են զբոսաշրջության սիրահարները: Հայեըը, եթե Ամանորը տանը չեն անցկացնում, ապա հիմնականում նախընտրում են իրենց հանգիստն անցկացնել հարևան Վրաստանում:
Իսկ ովքե՞ր են գալիս Հայաստան հանգստանալու: Ի՞նչ խնդիրներ կան ոլոտում և ինչպե՞ս են ոլորտի մասնագետները տեսնում դրանց լուծումները:
37 տարվա զբոսավար Դավիթ Բադալյանը լավ գիտի զբոսաշրջիկի հոգեբանությունը: Ասում է՝ դաշտում քաոս է. մեկը մյուսին առնչվող բազմաթիվ խնդիրներ կան: Զբոսաշրջության ցանկացած օղակում աշխատողը պիտի հիշի՝ տուրիստը եկել է հանգստանալու, այլ ոչ թե հոգսերով լցվելու: Կան կանոններ, որոնք պարտադիր են ցանկացած ժամանակաշրջանում: Հայաստանն անգիր գիտեմ ու գիտեմ նաև, որ մեր երկիրը զբոսաշրջության ոլորտում ունի բացարձակ արժեք՝ ասում է:
Դաշտում խնդիրները բազմաթիվ են՝ փաստում են նաև ոլորտի մյուս երկարակյացները: Ռուբեն Գրիգորյանն ու Կարեն Անդրեասյանը արդեն մի քանի տասնամյակ էտուրիստական ընկերություններ են ղեկավարում:
Մեր երկիր անցած 11 ամիսների ընթացքում այցելել է 2մլն. զբոսաշրջիկ: Թվերը գոհացնում են մասնագետներին, ասում են, սակայն, պետք է դուրս նայել: Հարևան Վրաստանում այդ նույն ժամանակահատվածում զբոսաշրջիկների թիվը հասնում է 7մլն.-ի:
Պատճառը բնավ ծով ունենալը չէ՝ ասում է Կարեն Անդրեասյանը: Վրաստանում զբոսաշրջության հարցերը լուծվում են պետական մակարդակով:
Մեզ մոտ խնդիրները շատ են:
Ռուբեն Գրիգորյանի գնահատմամբ՝ միասնական ու համակարգված է պետք աշխատել ցանկալի արդյունքի հասնելու համար:
«Թանգարան բաց երկնքի տակ» արտահայտությունն ուղղակիորեն առնչվում է նաեւ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ: Տնօրեն Գագիկ Գյուրջյանի խոսքով՝ բաց երկնքի տակ լինելն իրենց բրենդն է: Կարծում է, որ ԵՄ հետ համապարփակ համաձայնագրի կնքումը կնպաստի զբոսաշրջության ոլորտում խնդիրների լուծմանն ու այս ոլորտի առաջընթացին:
Ոլորտի մասնագետների խոսքով՝ պատճառներով արդարացնել իրավիճակը պետք չէ: Հայաստանը զբոսաշրջիկներին հյուրընկալելու լավագույն հնարավորություններն ունի: