Հասարակություն

Կա՞ առաջընթաց հակակակոռուպցիոն պայքարում. կառավարությունն ու ՀԿ-ները տարակարծիք են

Ինչպես է կոռուպցիան ազդում երկրի քաղաքական, սոցիալական ու տնետսական զարգացման վրա:

Այս բարդ հարցի պատասխանն այսօր փորձել են գտնել «Կոռուպցիան և անվտանգության մարտահրավերները» թեմայով հանրային քննարկման ժամանակ:

Այն հրավիրել է Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը:

Վաղը՝ դեկտեմբերի 9-ին աշխարհում արդեն 14-րդ անգամ նշվելու է կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը:

 

ՄԱԿ-ի փորձագետները հաշվել են, որ  ամեն տարի աշխարհում վճարվում է 1 տրիլիոն ԱՄՆ դոլարի չափով կաշառք, իսկ թալանված գումարների չափը գնահատվում է 2.6 տրիլիոն դոլար, որը հավասար է համաշխարհային համախառն ներքին արդյունքի ավելի քան 5 տոկոսին:

Համաձայն ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գնահատականների՝ զարգացող երկրներում կոռուպցիայի արդյունքում թալանված գումարները 10 անգամ գերազանցում են զարգացման նպատակով այդ երկրներին տրամադրվող օգնությունը:

Այն հարցում, որ կոռուպցիան վտանգում է երկրի զարգացումը, իշխանության և քաղհասարակության ներկայացուցիչները տարաձայնություններ չունեն: Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն ասում է, որ հենց այդ  մոտեցմամբ առաջնորդվելով է  կառավարությունը  վերջին շրջանում աննախադեպ քայլերի գնացել:

«Այս տարվա ընթացքում մենք աննախադեպ միջոցառումներ ենք իրականացրել և նոր ինստիտուտներ ենք ստեղծել: Ընդ որում՝ դա արել ենք քաղհասրակության հորդորով: Կռավարությունը տարիներ շարունակ դեմ էր հակակոռուպցիոն մարմին ստեղծելուն, չէր համաձայնում քրեականացնել ապօրինի հարստացումը, հիմ այդ քայլերն արել է»:

Այն քայլերը, որոնք թվարկում է արդարադատության փոխնախարարը, նկատում են նաև քաղհասարակության ներկայացուցիչները, բայց  չեն շտապում դրանք առաջընթաց համարել: Իրականությունը շարունակում է էապես տարբերվել գրված  օրենքներից և ներկայացված խոստումներից: Քաղաքագետ Մանվել Սարգսյանը, օրինակ, լրջորեն կասկածում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի իրական ճանապարհը օրենքներ փոխելն ու նոր կառույցներ ստեղծելն է:

Քաղաքագետը, որպես բանակում կոռուպցիայի դրսևորում, խոսում է  2016-ի ապրիլյան պատերազմի մասին, արձանագրում, որ    դրա ժամանակ և դրանից հետո բազմաթիվ հարցեր բարձրացվեցին, որոնց մինչև այսօր լիարժեք պատասխաններ չեն ստացել:

Կոռուպցիան բանակից տարածքային կառավարման ոլորտ է տանում  ազգագարևգետ Հրանուշ Խառատյանը ու սկսում թեմայի հետ առաջին հայացքից  ուղղակիրոեն չկապվող մի հարցից:  Տարիներ շարունակ խոսում ենք Հայաստանի ու մարզերի անհամաչափ զարգացման մասին՝ ասում է, հիշեցնում է, որ օրինակ նման առաջարկ է եղել:

Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի տեսանկյունից էլ  կոռուպցիան ուղիղ կապի մեջ է  իրավունքերի պաշտպանության ու դատական համակարգի հետ: Քանի դեռ դատարաններն անկախ չեն, կոռուպցիայի դեմ պայքարն արդյունավետ չի կարող լինել,  իսկ տարբեր կառույցներն ու ընդունվող նոր օրենքները իրավիճակ չեն փոխի: Իշխանյանի օրինակը նույնպես գալիս է համայնքներից կամ տեղական ժողովրդավարությունից:

«Մեր երկրում, չգիտես ինչու, պաշտոնյաների, նախարարների զավակները, պարզվում է, շատ տաղանդավոր են, բոլորը դառնում են համայնքների ղեկավարներ, պաշտոնյաներ ու հենց հայրը ինչ-ինչ պատճառներով պաշտոնից զրկվում է, պարզվում է, որ արդեն որդին էլ չի համապատասխանում համայնքապետի պաշտոնին ու զրկվում է: Սա էլ ձեզ տեղական ինքնակառավարում»:

Օրինակները շատ էին, գնահատականները տարբեր ու հիմնականում չոգևորող: Չոգևորող հատկապես կառավարության համար, արդարադատության փոխնախարաը քննարկման մի հատվածում սրտնեղեց՝ ինչու է քաղհասարակությունը միայն վատը տեսնում ու վատի մասին խոսում:

Թրանսփարենսի Ինթերնեշնլի տարին մեկ հրապարակվող Կոռուպցիայի ընկալման համաթվով  (ԿԸՀ) 2016թ. Հայաստանը 176 երկրների շարքում կիսել է 113-115-րդ հորիզոնականները: Կառույցի մասնագետներն ասում են, որ 2003-ից  իրավիճակում էական տեղաշարժ չի եղել: Իշխանության ու քաղհասրակության գնահատականներն այս հարցում էլ են տարբեր՝ առաջինի հայացքով լավ է, որ իրավիճակը չի վատացել, քաղհասրակության հայացքով՝ սա պարզապաես լճացում է:

Back to top button