Հասարակություն

«Նորք» հոգեբուժական կենտրոն»-ի տարածքը վաճառվեց

Ռադիոլուրի հիմնական թողարկումից հատված

Կարեն Կարապետյանի կառավարության որդեգրած օպտիմալացման քաղաքակնությունը  շարունակվում է: Այս տարվա սեպտեմբերի 22-ին կառավարությունը որոշեց «Նորք» հոգեբուժական կենտրոն» և «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնները վերակազմակերպել ու միաձուլել՝ ստեղծելով  «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

Եվ ահա, այսօր կառավարությունը որոշեց ուղղակի վաճառքով օտարել «Նորք» հոգեբուժական կենտրոն»-ի տարածքը՝  868 329 840 ՀՀ դրամով: Գնորդը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 2.766 հեկտար մակերեսով հողամասի կադաստրային արժեքը՝ 455 726 160  ՀՀ դրամ:

Պայմանագրի կնքումից հետո 3 տարվա ընթացքում բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոն կկառուցվի, այն կոչվելու է  «Հին Նորք» բիզնես կենտրոն:

Նախատեսվում է 3 000 000 ԱՄՆ դոլարին  համարժեք դրամի ներդրում  կատարել, խսոտանում են 1000 աշխատատեղ ստեղծել:

Կառավարության այս նիստում ևս մեկ օտարման մասին նախագիծ հաստատվեց: Այս դեպքում Օրգանական դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական ՊՈԱԿ-ի շենքերից մեկն է, գտնվում է Քաբաքեռ Զեյթուն վարչական շրջանում; Օպտիմալացման արդյուքնում շենքը ազատվել է, այժմ որոշվեց այն վաճառել 300 մլն դրամով: ներդրումային ծրագիր՝ ստեղծելով կոշիկի և հագուստի արտադրություն: Նախատեսվող ներդրումային ծրագրով առաջիկայում կիրականացվի շուրջ 5 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում:

Back to top button