Մշակույթ

Leninagone․ Տիգրան Համասյանի նոր տեսանյութը՝ նվիրված երկրաշարժից փրկված երեխաներին

Դաշնակահար Տիգրան Համասյանը նոր տեսանյութ է հրապարակել՝  Leninagone կոչվող երգի համար։

«Leninagone ստեղծագործությունը նվիրված է իմ հայրենի Գյումրիում 29 տարի առաջ տեղի ունեցած երկրաշարժից հետո փրկված երեխաներին: Ես այն սերնդի երեխաների ներկայացուցիչն եմ, որոնք հայտնվել են ողբերգական իրադարձության անմիջական ազդեցության կենտրոնում: Տեսանյութում պատկերվում է իմ երկրորդ դասարանի տարեվերջյան հանդեսը 1995-ին, որը ներկաներից մեկը տեսագրել էր: Դա ժամանակավոր դպրոց էր, ուր աշակերտներն այցելում էին, մինչ դպրոցի իրական շենքը վերանորոգման մեջ էր գտնվում: Երբ հայտնաբերեցի այս տեսագրությունը ծնողներիս վիդեոարխիվում, զգացի, որ այս տեսանյութը Leninagone երգի արտացոլանքն է, որը ես գրել եմ», -իր ֆեյսբուքյան էջում գրել է կոմպոզիտորը:

Back to top button