ԿարևորՀասարակություն

Հիշողություններ՝ 29 տարի անց. փրկություն, որ պիտի փրկեր ուրիշներին

Դեկտեմբերի 7-ը Սպիտակի ավերիչ երկրաշարժի հիշատակի օրն է: Բազմաթիվ հայտնի ու անհայտ պատմություններ կան:

«Ռադիոլուրի» հերոսուհին ողջ է մնացել երկրաշարժի օրը ու շարունակել իր առաքելությունը:

Բժշկուհի Գայանեի լուսանկարների դարակում ոչ մի լուսանկար չկա, որ պատմի 88-ի երկրաշարժի մասին: Միակ բանը, որ դեռ 29 տարի անց Գայանեին հիշեցնում է երկրաշարժի մասին, իր փրկված գլխարկի գոյությունն է:

Դեկտեմբերի 7-ի մասին պատմել չի սիրում, ասում է մեկն եմ, ով ողջ է մնացել իր կամքից անկախ: Ամենակարևորը Գայանեի կյանքում սկսվեց երկրաշարժի հաջորդ օրը: Առաքելություն, որ տևեց ավելի քան 2 տարի:

Ասում է՝ ողջ մնացի ուրիշներին օգնելու համար: Մինչև երկրաշարժը Գայանեն աշխատում էր Լենինականի Մոսկովյան շրջանի հակահամաճարակային կայանում: Երկրաշարժից հետո աշխատում էր առանց տանիքի: Դրսից օգնելու էին  եկել բժիշկներ սովետմիության բոլոր հանրապետություններից: Տարբեր հոգեվիճակներում եմ եղել, տարբեր իրավիճակներում, բայց կարծես կոփվել եմ  այդ օրվանից հետո:

Երկու տարվա ընթացքում տեսածիս մասին խոսել չի ուզում՝ ուղեղում չտեղավորվող սարսափելի դեպքեր են եղել, վերհիշում է բժշկուհին: Ապրել ու աշխատել օգնում էին հենց գյումրեցիները, ինչքան էլ, որ զարմանալի է:

Երկրաշարժը, ըստ պաշտոնական տվյալների, խլեց 25 հազար կյանք։

Back to top button