Հասարակություն

Մաքուր Արմավիրը սկսվում է քո տնից

Արմավիրի մարզում ամփոփվել է  աղբի հավաքման և տեսակավորման  մրցույթը, որը հայտարարել էր  Հայաստանում Չեխիայի հանրապետության դեսպանատունն ու բնապահպանության նախարարությունը ,,Կանաչ Հայաստան՝ աղբահանության միջոցով,,  ծրագրի շրջանակներում:

Մարզի հանրակրթական դպրոցներում իրականացվել է աղբի հավաքման և տեսակավորման դասընթաց, որով մարզում ձևավորվելու աղբի հավաքման մշակույթ: Հաղթողներին չեխ դեսպանը հանձնել է համակարգիչներ:

Արմավիրի մարզում աղբի վերամշակման գործարանի կառուցման հիմքերը կդրվեն հաջորդ տարվա սկզբում: Մոտ օրերս սպասվում է  չեխ ներդրողների այցն Արմավիր: Մինչև գործարանի կառուցումը Չեխիայի դեսպանատունը  բնապահպանության նախարարության հետ Արմավիրի մարզի հանրակրթական դպրոցներում իրականացրել է  Կանաչ Հայաստան՝ աղբահանության միջոցով ծրագիրը: Աղբի տեսակավորման մասին գիտելիքները երեխաները  դպրոցից տանում են տուն ու համայնք:  Մարզում ձևավորվելու է աղբի  հավաքման և տեսակավորման մշակույթը՝ մաքուր պահելով շրջակայքը: Դասընթացները ծառայել են նպատակին, այս կարծիքին է  Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը:


Աշակերտների մտքի թռիչքն անսահման է, կրեատիվ մտածելակերպն էլ եզրեր չունի: Անպետք իրերն ու թափոնները գունազարդվել ու վերածվել են հետաքրքիր առարկաների: Կարևորվել է աղբի տեսակավորումը, որ էլ ավելի կհեշտացնի վերամշակման գործընթացը:

Չեխիայի կառավարության օժանդակությամբ հայտարարված ,, Մաքուր Արմավիրը սկսվում է քո տնից,,մրցույթի արդյունքներն արդեն ամփոփվել են ու հայտնի են հաղթողները: Նորավանի դպրոցն աչքի է ընկել առավել ակտիվությամբ: Դպրոցի տնօրեն Հովհաննես Ստեփանյանը նշեց, որ թափոններից ստացել են չինական թաղամաս՝ տնակներով:
Անպետք  իրերը աշակերտների հմուտ ձեռքերի շնորհիվ զարդարել են  նաև  Հովտամեջի դպրոցի անկյուններ այն դրաձնելով  Եդեմական վայր:  Հովտամեջ գյուղի դպրոցի տնօրեն Նարինե Եղյանը խրախուսում է երեխաների նախաձեռնությունը: Մաքուր Արմավիր ծրագրի 2-րդ մրցանակակիրներն են:

Հայաստանում Չեխիայի հանրապետության դեսպան  Պետր Միկիսկան կարևորեց կրթական և ուսուցողական ծրագրի իրականացումը, որն իր բնորոշմամբ ապագայի ծրագիր է, միտված է պահպանել բնությունն ու շրջակա միջավայրը:

Հաղթողներին, այդ թվում նարև Վաղարշապատի հատուկ օժանդակ դպրոցին չեխ դեսպանը հանձնեց  համակարգիչներ:

Back to top button