ԿարևորՔաղաքական

Հայաստանը ուշադրությամբ հետևում է Երուսաղեմին առնչվող բոլոր զարգացումներին

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է Երուսաղեմի կարգավիճակի շուրջ ստեղծված իրավիճակը: ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, Նալբանդյանը նշել է.

«Երուսաղեմի կարգավիճակի հարցը միջազգային օրակարգի կարևորագույն խնդիրներից է և կարող է լուծում ստանալ բանակցությունների միջոցով՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար ընդունելի կարգավորման համատեքստում։ Դա կարող է ճանապարհ հարթել տևական անվտանգության և խաղաղության հաստատման համար։

Երուսաղեմում առկա է բազմադարյա հայկական ներկայություն, հարուստ հայկական պատմա-մշակութային ժառանգություն։ Հայ առաքելական եկեղեցին հանդիսանում է Սուրբ վայրերի իրավատեր եկեղեցիներից մեկը: Բնականաբար, մենք ուշադրությամբ ենք հետևում Երուսաղեմին առնչվող բոլոր զարգացումներին»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցած գիշեր հայտարարությամբ է հանդես եկել, ըստ որի Իսրայելի մայրաքաղաք է ճանաչել Երուսաղեմը: Նա մտադիր է Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ:

Back to top button