Հասարակություն

Երիտասարդ իրավաբաններն «Ալիբի» են առաջարկում

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողներ Ալբերտ Արզումանյանը, Տաթև Սողոյանը, Նարեկ Խաչիկյանը, Մհեր Փարվանյանը, Հրանտ Ջիլավյանը, Սամվել Ջաբաղյանը, ովքեր մասնագիտացման մի քանի ոլորտներ են ընտրել՝ անվճար իրավաբանական օգնություն  են տալիս քաղաքացիներին։ 

Նրանք հասարակական կազմակերպություն են հիմնադրել՝ «Ալիբի», որի շրջանակներում էլ իրականացնում են իրենց գործունեությունը։

Քաղաքացիները իրավաբաններին իրավաբանական օգնություն ստանալու համար կարող են դիմել քաղաքացիական, վարչական գործերով, իսկ քրեական գործերով կարող են դեռևս միայն խորհրդատվություն տրամադրել:

 

ԵՊՀ կազմակերպած Բանավեճի ակումբային առաջնությունը իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի 6 համակուրսեցիների համար դարձավ ճակատագրական: Առաջնությունը նրանց բերեց հաղթանակ, իսկ որ ամենակարևորն է՝ դարձավ նոր գաղափարի սկիզբ:


Սկզբում ծնվել է մեր թիմը, հետո նոր գաղափարը՝ ասում է «Ալիբի» ՀԿ միակ աղջիկը՝ Տաթևիկ Սողոյանը: Առաջնությունը մեզ ստիպեց մտածել նոր գաղափարի մասին, իսկ իրագործել այն՝ ստացվեց շատ արագ:

Առանց Տաթևիկի աշխատաքներն այդքան լավ ընթացք չէին ունենա, կարծում է «Ալիբի» ՀԿ նախագահ Ալբերտ Արզումանյանը: «Ալիբիի» հիմնադիրները մասնագիտացման մի քանի ոլորտներ են ընտրել՝ քաղաքացիներին անվճար իրավաբանական օգնություն տալու նպատակով։ Անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերելը կարիերայի մեկնարկի լավագույն ձևն է՝ ասում է  Ալբերտը:

Առանց իրար լսելու ղեկավարել հնարավոր չէ: «Ալիբիում» կարևոր է յուրաքանչյուրիս կարծիքը՝ ասում է ղեկավարը:

Անվճար իրավաբանական խորհրդատվություն կարելի է ստանալ այցելելով «Ալիբիի» ֆեսբուքյան էջ: Հասցե ու գրասենյակ դեռ չունեն, դա ապագայի նպատակներից է՝ ասում են թիմի անդամները:

100-ից ավել մարդու են օգնել անցած երեք ամիսների ընթացքում, դա թիմի գլխավոր ձեռքբերումն է: Համալսարանում երիտասարդների նախաձեռնությունը ավագ ընկերներն ու դասախոսները բարձր են գնահատել: Անհրաժեշտության դեպքում կօգնեն՝ վստահ են: Մնացածն իրենց ձեռքում է: Հիմա առաջ են շարժվում իրենց երազանքներով ու նպատակներով՝ հասնելու ցանկալի արդյունքի:

Կարդացեք նաև
Close
Back to top button