Քոչարին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդգրկվել է ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում


Հայկական քոչարին ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության կողմից ընդգրկվել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Այդ մասին հայտնում է կազմակերպությունը Twitter-ի իր էջում:
Kochari, traditional group dance, just inscribed on the Representative List of the Intangible Cultural Heritage of Humanity #Armenia #IntangibleHeritage #12COM
ℹ️ https://t.co/sLyQW4Cmlw pic.twitter.com/OV3LibF9Ul
— UNESCO 🏛️ #Education #Sciences #Culture 🇺🇳 (@UNESCO) December 6, 2017
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական հանձնաժողովը հանդիպում է ամեն տարի՝ գնահատելու համար առաջարկվող թեկնածությունները և ցանկում դրանք ներառելու մասին որոշում կայացնելու համար:
Դեկտեմբերի 4-9-ը Հարավային Կորեայի Չեջուդո կղզում անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հարցերով միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նստաշրջանը, որի ընթացքում նախատեսված է 34 նոր հայտի դիտարկումը: Ներկայացված հայտերի թվում է եղել Հայաստանից քոչարի պարը, Ադրբեջանից՝ տոլմայի պատրաստման բաղադրատոմսը: