Պուտինը կմասնակցի 2018-ի նախագահական ընտրություններին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2018 թվականի նախագահական ընտրություններին առաջադրվելու մտադրություն է հայտնել, փոխանցում է RIA Novosti-ն։
«Ես կառաջադրեմ իմ թեկնածությունը Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում»,-ասել է Պուտինը ԳԱԶ գործարանի աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում։
Պուտինն առաջին անգամ նախագահի պաշտոնում ընտրվել է 2000 թվականի մարտին, 2004-ին՝ վերընտրվել։ 2008-2012 թթ աշխատել է կառավարության ղեկավարի պաշտոնում, իսկ 2012-ին կրկին դարձել է երկրի ղեկավար։
ՌԴ նախագահի հերթական ընտրությունները կանցկացվեն 2018 թվականի մարտի 18-ին, ընտրարշավը պետք է մեկնարկի 2017 թվականի դեկտեմբերին։
Վլադիմիր Պուտինի ներկայիս ժամկետը լրանում է 2018 թվականի մայիսի 7-ին: Պուտինը 2000 թվականից ի վեր իշխանության է անցել, կամ նախագահի կամ վարչապետի պաշտոնում: Եթե նա հաղթի մարտի ընտրություններում, ապա նրա իրավասությունները կգործեն մինչեւ 2024 թվականը։