Հասարակություն

«Ազգային երգ ու պար»` ևս 9 դպրոցներում

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի նոր հրամանով  լրացում է կատարվել ««Ազգային երգ ու պար» առարկայի փորձնական ծրագիրը Հայաստանի Հանրապետության  հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդնելու մասին» հրամանում:

ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, համաձայն հրամանի՝ «Ազգային երգ ու պար» առարկան կներդրվի ևս 9 դպրոցներում, մասնավորապես  Ս. Շահումյանի անվան թիվ 1, Երևանի թիվ 34,61,76,78,86,128 հիմնական դպրոցներում, ինչպես նաև Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի միջնակարգ, Մասիս քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցներում և Վայոց Ձորի մարզի Ջերմուկի կրթահամալիրում:

Back to top button