500 էջանոց Մաքսային օրենսգրքի քննարկումը՝ շուրջ մեկ ժամում


Ազգային ժողովն այսօր ձայների 76 դեմ, 6 կողմ հարաբերակությամբ մերժել է Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու գործընթաց սկսելու մասին «Ելք» խմբակցության առաջարկը: Նախագիծը լրագումար նիստերի օրակարգ չի ընդգրկվել, բայց նորից առիթ է դարձել ԵԱՏՄ անդամակցության օգուտների ու վնասների մասին քննարկում ծավալելու:
Օրակարգային հաջորդ հարցն արդեն ուղղարկիորեն է վերաբերել ԵԱՏՄ անդամակցությանը: Խորհրդարանը քննարկել է «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու հարցը: Մոտ 500 հոդված ունեցող ծավալուն ու կարևոր փաստաղթի քննարկումը նիստերի դահլիճում հազիվ մեկ ժամ է տևել:
Խորհրդարանը վերջին 1 ամսվա ընթացքում մերժում է ԵԱՏՄ անդամակցությանը վերաբերող «Ելք»-ի արդեն երկրորդ առաջարկը: Մեկը՝ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին մերժվել էր հոկտեմբերի 4-ին, մյուսը մերժվեց այսօր: Ձայների ճնշող մեծամասնությամբ՝ միայն «Ելք»-ի 6 կողմով, տնտեսական միությունից դուրս գալու գործընթաց սկսելու մասին հարցը լիագումար նիստերի օրակարգ չընդգրկվեց:
Էդմոն Մարուքյանին սա հիմք տվեց դարձյալ արձանագրելու, որ «Խորհրդարանում քաղաքական դիսբալանս է»:
Մինչդեռ Մարուքյանի կարծիքով՝ իրենց առաջարկածը «թացը չորից տարբերակող, տեղեկացնող» նախագիծ էր:
Այն հնարավոր հետևանքերը, որոնց մասին խոսում է «Ելք»-ը, պատգամավորները պետք է փնտրեին արդեն օրակարգային հաջորդ հարցում: Խորհրդարանն այսօր քննարկեց Եվրասիական տնտեսական տարածքում իրավահարաբերությունները կարգավորող մայր փաստաթուղթը՝ Մաքսային օրենսգիրքը: Նախատեսվում է, որ այն ուժի մեջ կմտնի 2018-ի հունվարից:
Խոսքը կարևոր ու ծավալուն փաստաթղթի մասին է, որն ունի 9 բաժին, 465 հոդված, 2 հավելված: Օրենսգիրքը կարգավորելու է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ երրորդ` միության անդամ չհանդիսացող պետություններից ապրանքների ներմուծման և այդ երկրներ ապրանքների արտահանման հետ կապված մաքսային գրեթե բոլոր իրավահարաբերությունները:
ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն ասում է, որ այն հեշտացնելու է ապրանքների մաքսազերծման ընթացակարգերը, նվազեցնելու է բիզնեսի այլընտրանքային ծախսերը:
Մաքսային ընթացակարգերն ամբողջությամբ հիմնվելու են էլեկտրոնային կառավարման մոդելի վրա, բայց նախատեսվում է, որ ամբողջ փաստաթղթաշրջանառությունը էլեկտրոնային կդառնա միայն 2020-ից հետո։
Մաքսային օրենսգրքով կրճատվելու է ապրանքների հայտարարագրման ժամկետը, ներմուծվելու է փաստաթղթավորման մեկ պատուհանի սկզբունք:
Վախթանգ Միրումյանը մարմանասն ներկայացրեց ընթացակարգային այն բոլոր փոփոխությունները, որոնցից կառավարությունը գործընթացի բարելավում է ակնկալում: Ընդհանրապես՝ ՊԵԿ ներկայացուցիչը խորհրդարանում խոսեց հիմնականում կամ միայն դրականի մասին: Եվ սա հարցեր առաջացրեց անգամ խորհրդարանական մեծամնասնության շրջանում:
Այդպես օրենսգրքի ոչ թե այս կամ այն դրույթը, այլ ամբողջ փաստաթուղթը դիտարկում է ընդդիմադիր Ելք-ը: Խմբակցությունն, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ձևակերպեց, պատրաստվում է խիստ հարգելի պատճառով դեմ քվերակել:
500 էջ ծավալ, տասնյակ նոր կարգավորումներ ենթադրող Մաքսային օրենսգրքի քննարկումը խորհրդարանում տաևեց հազիվ 1 ժամ, սահմանափկվեց 1-2 հարցով ու ելույթով: Խոսրով Հարությունյանն ի դեպ ոչ շահագրգիռ քննարկումը փաստաթղթի լավ ներկայացմամբ բացատրեց: Այն քվեարկության է դրվելու վաղը: