Միջազգային
Միխեիլ Սաակաշվիլին սպառնացել է ցած նետվել շենքի տանիքից


Մինչ Կիևում խուզարկել են Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու բնակարանը, քաղաքական գործիչը տանիքում կանգնած ելույթ է ունեցել: «Պորոշենկոն գող է: Պորոշենկոն Ուկրաինայի դավաճան է: Նա հանցագործ է»,-բղավել է նա՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի մասին:
Ցատկելու նրա փորձերը կանխվել են: Հատուկ նշանակության ուժերին հաջողվել է նրան իջեցնել տանիքից: