Հասարակություն

Թուրք դեսպանի վրա հարձակված հայ երիտասարդները դատապարտվել են պայմանական ազատազրկման

Փարիզում Թուրքիայի նախկին դեսպան Հաքքը Աքիլի վրա հյութ լցրած ֆրանսահայ ուսանողները դատապարտվել են պայմանական ազատազրկման:

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Նանտերի դատարանը Փարիզի Դեկարտ համալսարանում թուրք դեսպանի վրա հարձակված հայ ուսանողին դատապարտել է 3 ամսվա պայմանական ազատազրկման, իսկ հարձակման տեսագրությունը սոցցանցերում հրապարակած անձին՝ 1 ամսվա պայմանական ազատազրկման:

Եթե վերջիններս սահմանված փորձաշրջանի ընթացքում օրինակելի վարք դրսևորեն, ապա կազատվեն բանտում պատիժը կրելու անհրաժեշտությունից, միաժամանակ, ինչպես մեկնաբանել են փաստաբանները, այդ պատիժը չի արձանագրվի որպես դատվածություն:

Աղբյուրը հիշեցնում է, որ 2015թ. մարտին Փարիզի Դեկարտ համալսարանի իրավագիտության ֆակուլտետում կազմակերպված «Աշխարհիկությունը Թուրքիայում և Ֆրնասիայում» խորագրով գիտաժողովի ժամանակ ելույթ ունեցող թուրք դեսպանին էր մոտեցել մի երիտասարդ և նրա վրա ներկված հեղուկ, իսկ որոշ աղբյուրների համաձայն՝ նռան հյութ էր թափել: Ավելի ուշ ոստիկանությունը պարզել էր, որ հարձակումն իրականացրած և այն տեսագրած երիտասարդները ազգությամբ հայ Ֆրանսիայի քաղաքացիներ են:

Back to top button