Սպորտ

ՖԻԴԵ-ի վարկանիշ. Լևոն Արոնյանը կրկին երկրորդն է

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է զբաղեցնել երկրորդ տեղը շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) դեկտեմբեր ամսվա թարմացված վարկանիշային աղյուսակում:

ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամբ՝ Արոնյանի ընթացիկ վարկանիշը 2805 միավոր է, ինչը չորս կետով ավելի է նախորդ ցուցանիշից:

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն հարյուրյակում են` Գաբրիել Սարգսյանը (72-րդ տեղ, 2672) և Վլադիմիր Հակոբյանը (78-րդ, 2667):

Լավագույն եռյակում են նաև՝ Մագնուս Կարլսենը (Նորվեգիա, 2837) և Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան, 2799):

Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը զբաղեցնում է 53-րդ տեղը (2413), Լիլիթ Մկրտչյանը՝ 85-րդ (2376):

Back to top button