Հասարակություն

Թուրքիայում հայ մնալը դժվար է. Տիրան Լոքմագյոզյան

Թուրքիայում ազգային փոքրամասնությունների նկատմամբ ատելության մթնոլորտ է ստեղծված՝ հայտարարել էր խորհրդարանի հայ պատգամավոր Սելինա Դողան։

Պոլսահայ մտավորական Հրանդ Դինքի սպանությունից հետո Թուրքիայում բնակվող հայերի խնդիրները դարձել են ավելի տեսանելի և քննարկվող՝ ասել էր:

Եվ ահա Սելինա Դողանի հայտարարությունից շուրջ 10 էր հետո Մալաթիայի շրջանում տեղի էր ունեցել հարձակում հայերին պատկանող «Փրկության եկեղեցիների միության» ներկայացուցչության վրա,նաեւ տարբերակիչ նշումներ էին արել ալևիների տների պատերին:

 

Թուրքիան բոլոր ժամանակներում ունեցել է ընդգծված հակաէթնիկ ներքին քաղաքականություն եւ Աթաթուրքի «Թուրքիան թուրքերի համար» նշանաբանը քաղաքական ուղեծիր է նաեւ այսօր։ Պոլսահայ Տիրան Լոքմագյոզյանը տխուր վիճակագրություն է ներկայացնում.  երբեմնի 200 հազարանոց հայ համայնք ունեցող Թուրքիայում այսօր բնակվում է 40 հազար հայ: Ավելի ցավոտ վիճակ է Անատոլիայում, որտեղ գրեթե հայ չկա: «Երանի Թուրքիա ասողին». Աթաթուրքի այս խոսքը մշտապես լինելու է գերիշխող երկրում՝ ասում է Լոքմագյոզյանը:

«Հայ մնալը բավականին դժվար է, հատուկ դժվարություններ կան: Մոտավորապես, համեմատեմ Սովետական Միության կառավարման տարիների հետ, որտեղ կոմունիստ չլինելը մեծ խնդիր էր: Վտանգներ միշտ եղել են ու կլինեն: Արտասահմանում չեն հասկանում այդ վիճակը, ասում են, եւ թուրքահայերը վախկոտ են։ Դա զգուշություն է, ոչ թե վախկոտություն, քանի որ գիտեն իրենց գլխի գալիքը»: 

Վերջին տարիներին երկրում ահագնացող մակարդակի հասնող ատելության մթնոլորտը ներքին քաղաքականության օրակարգային հարց է դառնում: Այս կերպ Թուրքիայի իշխանությունները ապահովագրում են երկիրը՝ հնարավոր մասնատման ենթարկվելու հեռանկարից՝ ասում է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը:

«Թուրքիայի մասնատման վտանգը բավական մեծ է, քանզի Թուրքիայում ապրող ազգային փոքրամանասնությունները կարող են արտասահմանյան հատուկ ծառայությունների միջոցով հեղափոխություն անել եւ հիմքից մասնատել Թուրքիան: Եվ այդ վախերի պատճառով է, որ ներկայում ազգայնականներն ավելի են ակտիվացել՝ ճնշելով ազգային փոքրամասնություններին»:

Մուշեղ Խուդավերդյանը, հիշեցնելով պատմությունը, շեշտում է, այս կերպ Թուրքիան հաջողում է, որովհետեւ ազգային փոքրամասնություններն այստեղ բացառապես մտածում են ֆիզիկական անվտանգության մասին։

Back to top button