Հասարակություն

Բյուջեի ծախսերը կավելացվեն եւս 15 միլիարդով

Կառավարությունն այսօր հաստատել է 2018- ի բյուջեի վերջնական նախագիծը՝ ընդունված առաջարկություններով։ Մի քանի ոլորտներում գործադիրը ավելացրել է ծախսերը: 

Տնտեսագետ, «Հանրային քաղաքականության վերլուծությունների ազգային կենտրոն» ՀԿ նախագահ Արտակ Մանուկյանը կարծում է, որ  ավելացումը  անհրաժեշտ թիրախների վրա չի  խարսխված:

Նաև մի հետաքրքրական դիտարկում է առանձնացրել պարտքի սպասարկման բեռի հետ կապված:

 

Հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը  աստիճանաբար վերջնական տեսքի  է բերվում:  Կառավարությունում վերլուծել, քննարկել ու, հաշվի առնելով բյուջեի հնարավորությունները, որոշել են մոտ 15 մլրդ դրամով ավելացնել ծախսերը:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը  կառավարության նիստում  մանրամասնեց՝ մոտ 1,5 մլրդ դրամ ավելացրել են՝ փոխարժեքի տատանումներով պայմանավորված:  Բացի այդ, կառավարությունը կկատարի բնակչությանը տրված իր խոստումը՝ հաջորդ տարի կսուբսիդավորի  խմելու ջրի բարձրացված սակագինը: (Այն բյուջեի վրա  1 մլրդ 289 մլն դրամ  կարժենա:) Ֆինանսների նախարար Վարդան Արամյան:

«Մի գրպանից մյուս գրպանը». ջրի  սակագնի սուբսիդավորումն այսպես է բնորոշում տնտեսագետ, Հանրային քաղաքականության վերլուծությունների ազգային կենտրոնի նախագահ Արտակ Մանուկյանը:  Հերթական անգամ հարց է բարձրացնում ՝  ի՞նչն  է  կառավարությանը խանգարում, որպեսզի   բնակչությանն ազատի  բնական մենաշնորհ հանդիսացող սակագների համար վճարվող ԱԱՀ-ից:

Տնտեսագետն ունի «ինչո՞ւ»- ի պատասխանը

4 մլրդ դրամով կավելացնեն առողջապահության ոլորտի ծախսերը:  Ֆինանսների նախարարի տեղեկացմամբ, պատգամավորների առաջարկների գերակշիռ մասը հենց այս ոլորտի հատկացումներին էին ուղղված: Ավելացրել են նաև կառավարության աշխատակազմի ծախսերը, պահուստային ֆոնդը: Վերջինը՝ անակնկալ ծրագրերից խուսափելու համար:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը «Ռադիոլուր»ի հետ  զրույցում  նշում է՝  ընդհանուր առմամբ, լայն հասարակության համար ընտրված թիրախնեը ներառական աճի հնարավորություն  չեն տալիս: Մանուկյանն  ընդգծում է՝  կապիտալ ծախսերի ավելացումը ինքնանպատակ չպետք է լինի:

Զրուցակիցս հիշեցնում է՝ շինարարության ոլորտում կոռուպցիոն ռիսկերը շատ են:  Բյուջեի համար 2019 թ ամենածանրերից է լինելու՝ պարտքի սպասարկման վճարումը առավելագույնն է կազմելու։

Տնտեսագետ զրուցակիցս ընդգծում է՝ եթե անգամ որևէ բան չփոխվեր՝  պարտքի սպասարկման բեռը միևնույնն է ավելանալու էր:  Պարզաբանում է՝ նախ լրանում   է արտոնյալ պայմաններով վերցված վարկերի ժամկետը, նաև բարձրացել  են  լիբոր +   տոկոսադրույքները:

Back to top button