

Ռուսաստանից Հայաստանին մատակարարվող գազի գինը հաջորդ տարի կմնա անփոփոխ: Այս մասին Երևան կատարած այցի ժամանակ հայտարարել էր ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Այս մասին այսօր համապատասխան նախագիծը հաստատեց ՀՀ կառավարությունը: Սոցիալապես անապահովներին, վերամշակողներին ընկերություններին ու սահմանամերձ համայնքների բնակիչներին տրամադրվող արտոնությունները կշարունակվեն նաև հաջորդ տարի,- հնչել է կառավարության նիստում: