Սպորտ

Լևոն Արոնյանը կմասնակցի London Chess Classic-ին

Դեկտեմբերի 1-ից 11-ը Լոնդոնում կկայանա London Chess Classic շախմատի միջազգային գերմրցաշարը (10 մասնակից, շրջանաձև մրցակարգ), որը Grand Chess Tour-ի վերջին՝ հինգերորդ փուլն է, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Մրցաշարին կմասնակցի նաև Հայաստանի առաջատար շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը:

Մասնակիցների կազմը. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Լևոն Արոնյան (Հայաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ), Ուեսլի Սո (ԱՄՆ), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ), Սերգեյ Կարյակին (ՌԴ), Յան Նեպոմնյաշչի (ՌԴ), Մայքլ Ադամս (Անգլիա):

Վաղը կկայանա մրցաշարի առաջին տուրը, որտեղ միմյանց հետ կխաղան հետևյալ զույգերը.

Նեպոմնյաշչի — Արոնյան, Կարլսեն — Կարուանա, Ադամս — Կարյակին, Նակամուրա — Անանդ, Սո — Վաշյե-Լագրավ:

Back to top button